Նորություններ

Գործակալ 007-ի, նույն ինքը՝ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի գլխավոր սաունդթրեքը վստահված է փոփ-ֆենոմեն Բիլլի Այլիշին։ Կուլտային հերոսի մասին պատմող ֆիլմը թվով 25-րդն է, որը կոչվում է «Մեռնելու ժամանակը չէ»։ Այն լույս կտեսնի ապրիլ ամսին։

System of a Down, Korn, Faith No More, Helmet և Russian Circles ռոք խմբերը համատեղ մեգահամերգ կտան Կալիֆոռնիայի Լոս Անջելես ստադիանում։ Billboard ամսագրի ասած՝ տարվա ամենասուպեր համերգն ավելի սուպեր չէր կարող լինել, քանի որ համերգի պահանջարկն այնքան մեծ էր, որ հայտարարված մայիսի 22-ի կողքը ևս մի համերգ ավելացվեց, մեկ օր հետո, նույն տեղում, նույն կազմով։ The «night […]

Placebo երաժշտական խումբը նոր ալբոմի վրա է աշխատում, այս մասին երաժիշտները հայտնել են Instagram-ում։ View this post on Instagram A HISTORIC MOMENT: PLACEBO ARE EXTREMELY HAPPY TO ANNOUNCE THAT ALBUM 8 WILL BE RELEASED BY @sorecordings, HOME TO @bandofskullsofficial, @entershikari & @deafhavana. NOW, WHAT WAS THAT ABOUT BLOOD SACRIFICE??…… A post shared by OFFICIAL PLACEBO […]

Ալիշա Քիզ, Բիլլի Այլիշ, Coldplay, Սինդի Լոպեր, EXO, H.E.R., Ժանել Մոնե, Լիզո, Metallica, Մայլի Սայրուս, Muse, Օզի Օսբորն, Ֆարել Ուիլյամս, Red Hot Chili Peppers, Շոն Մենդես, Աշեր և շատ-շատ ուրիշներ։ Սրանք այն մարդկանց անուններն են, ովքեր մասնակցելու են Global Goal Live: The Possible Dream  բարեգործական միջոցառմանը, որն ուղիղ եթերով հեռարձակվելու է բոլոր վեց մայրցամաքներում։ Դուբայը […]

Ջարեդ Լետոն կխաղա Սարդ-մարդու սպին-օֆֆ հանդիսացող ֆիլմում։ Դեռ 2018 թվականից է հայտնի, որ Ջարեդ Լետոն ստանձնել է Sony Pictures-ի կողմից նկարահանվող Մորբիուս (անգլ․՝ Morbius) վամպիր-չարագործի դերը՝ համանուն հերոսի մասին պատմող ֆիլմում։ Կինոնկարը կլինի սպին-օֆֆ, այսինքն առանձին սյուժեով և կպատմի ոչ թե Սարդ-մարդու, այլ հենց վամպիրի մասին։ @SonyPictures nailed it, can't wait for the trailer!#Morbius pic.twitter.com/3ZYFEDuYTc […]

Հայտնի ու սիրված girls-band The Pussycat Dolls-ը վերադառնում է նոր երաժշտությամբ։ Նիկոլ Շերզինգերի գլխավորությամբ ստեղծագործող խմբի վերադարձը մեզ հայտնի է արդեն բրիտանական X-factor-ի իրենց ելույթից հետո, որի վերջում, ի դեպ, կատարեցին «React» կոչվող նոր թրեքից մի հատված։ Խումբը ներկայացրել է սպասվող սինգլի պաշտոնական շապիկը։ Երգը լույս կտեսնի հունվարի 24-ին։

Ամանորի ու Սուրբ ծննդի ամենապայծառ, ամենաուրախ ու պուպուշ երգերը Քեզ <3 Օրեր առաջ մեր ֆեյսբուքյան էջում հարցում էինք տեղադրել, թե ինչպե՞ս է ռադիոլսողների ամանորյա տրամադրությունը, ինչին մեծամասնությունը բացասական էին պատասխանել։ Իհարկե, տխուր է, բա՜յց, միանշանակ կարող ենք շտկել այն։ FM 105.5 Yerevan-ը հատուկ քեզ համար պատրաստել է ամենահավես երգացանկը, որով դու պետք է բարձրացնես քո […]

Սելենա Գոմես, Սեմ Սմիթ, Ջենիֆեր Լոպես, Pussycat Dolls․․․ Բյուր-բյուր աստղեր են սպասվում 2020 թվականին։ Այս տարի կարծես փոփ երաժշտությունն իր արժանի հակահարվածը տվեց ռեփ/հիփ-հոփին՝ չարտերում և ռադիոյում առաջատար դիրքերն իրեն վերադարձնելով, սակայն վերջին երկուսը շարունակում են մնալ շուկայում գլխավորողը։ 2019 թվականը լի էր փոփ հիթերով, երաժշտական տարբեր տիտանների քամբեքերով (անգլ․՝ comeback), սակայն տարվա ավարտին հաշված […]

1. Բիլլին 11 տարեկանից երգեր է գրում։ Vogue-ի հետ զրույցում Բիլլին ասել է, որ եղել է Լոս Անջելեսի մանկական երգչախմբի անդամ։ Այդ ընթացքում նա զարգացրել է իր երգեցողությունը։ — Բայց ես միշտ երգել եմ, ամեն վայրկյան, նույնիսկ այնքան շատ, որ ընտանիքս ասում էր՝ ձայնդ կտրիր։  2. Նրա եղբայր Ֆինեասն օգնում է երաժշտություն ստեղծել։ Ֆինեասը Բիլլիին […]

Մրայա Քերի՝ «All I Want For Christmas Is You», Wham! – «Last Christmas»․․․ Ծանոթացե՛ք ամենազզվեցնող տոնական երգերի ցուցակին։ Սուրբ ծննունդն ու Ամանորը շուտով կթակեն բոլորիս տան դռները, և ամեն անկյունից կսկսի հնչել ղողանջող զանգերի ձայնը։ Այդ ղողանջին առաջին հերթին նպաստում ենք մենք՝ ռադիոկայաններս, մեր փլեյլիստերում ավելացնելով համապատասխան երգերը։ Թե որ երգերն են մշտապես գերակշռում, շատերս […]


Current track

Title

Artist

Background