Իգի Ազալիան քննադատել է Spotify-ին

Written by on 18 March 2019

Իգի Ազալիան քննադատել է Spotify-ին՝ երաժշտական հարթակին մեղադրելով կանխակալության և ծախվածության մեջ։

Ամեն ինչ սկսեց այն բանից, երբ հարթակի տեխնիկական սպասարկման ծառայությունը Թվիթերում պատասխանեց երկրպագուների այն բողոքներին, որոնց համաձայն ռեփերի նոր «Sally Walker» սինգլը առաջ չի գնում Spotify-ի մեծ փլեյլիստերում, ինչպես լինում է այլ արտիստների հետ։

— Մեր խմբագրական թիմն անկախ է և փլեյլիստեր կազմելու համար օգտագործում է տարբեր ճաշակներ, թվային տվյալներ, հետազոտություններ և տենդեցներ, – գրել է ընկերության տեխ․ սպասարկումը, ինչին երկրպագուն պատասխանել է․

— Ճաշակներ ասելով նկատի ունեք կանխակալությո՞ւն։ Իգին այժմ հրաշալի թվեր է ստանում, բայց նրան դեռ ոչ մի մեծ փլեյլիստում չեք ավելացրել։

Ավելի ուշ Իգին նկատել է թվիթներն ու միացել պարզաբանումներին․

— Ահա, ճաշակներ ասելով նրանք հասկանում են կաշառք։ Բոլոր տվյալները ցույց են տալիս, որ «Sally Walker»-ն ամենահաջողված նոր երգն էր, բայց դուք այն չավելացրիք New Music Friday փլեյլիստի առաջին տեղում, այլ 20 թրեքով իջեցրիք։ Եվ դրանք այն թվերն են, որոնց վրա հիմվնո՞ւմ եք։ Կամ էլ ճաշակները *հազում եմ* ինդուստրիայի քաղաքականության մեջ *հազում եմ* կաշառքն է *հազում եմ*։

Երբ պարզվեց, որ երգը չեն ավեացրել գրեթե ոչ մի հիփ-հոփ փլեյլիստում, Ազալիան որոշեց կրակի վրա էլ ավելի շատ բենզին լցնել․

— Եթե ուզում եք իմանալ՝ հիփ-հոփ փլեյլիստի հսկիչը, ում ես երբեք չեմ հանդիպել, ինձ ատում է և Spotify-ը համարում է իր անձնական փլեյլիստը։

Նշենք, որ Spotify -ն իր թվիթերում դեռ 2014 թվականից երբեք չի հիշատակել Իգի Ազալիային։

Ռեփերի «Sally Walker» երգի տեսահոլովակը չորս օրում հավաքել է ավելի քան 16 միլիոն դիտում YouTube-ում, իսկ թրեքը հայնտվել է ԱՄՆ-ի iTunes-ի թոփ եռյակում։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist