Մեծամասշտաբ օնլայն համերգ Էլթոն Ջոնի, Բիլլի Այլիշի և ուրիշների մասնակցությամբ
Written by 105.5FM on 15 April 2020
Լեդի Գագան Global Citizen-ի հետ միասին հսկայական օնլայն համերգ է կազմակերպել՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարող բուժաշխատողներին աջակցելու համար։
![](https://1055.am/wp-content/uploads/2020/04/E2bXR2fiqiU-1.jpg)
Լուսանկարը՝ @stan_culture-ից (VK)
«One World: #TogetherAtHome» անունով վիրտուալ շոուն տեղի կունենա ապրիլի 18-ին և նվիրված է COVID-19-ի դեմ պայքարող մարդկանց՝ բժշկական հաստատությունների աշխատակիցներին։ Միջոցառմանը կմասնակցեն Էլթոն Ջոնը, Բիլլի Այյլիշը, Լիզզոն, Ստիվի Ուանդերը, Թեյլոր Սվիֆթը և այլք։ Իրենց աջակցությունը կցուցաբերեն նաև տարբեր մեդիա-անձնավորություններ՝ Ջիմմի Ֆելոնը, Էլեն Դեջեներեսը, ֆուտբոլիստ Դևին Բեքհեմն ու մի շարք դերասաններ։
Շոուի, ընթացքում դրամահավաք չի անցկացվի, քանի որ Լեդի Գագան արդեն հավաքել է 35 միլիոն դոլար և ստացված ողջ միջոցները կուղղի համավարակի դեմ պայքարին։
Ուղիղ եթերի առաջին 6 ժամը կհեռարձակվի օնլայն՝ «Amazon Prime Video, «Apple, «Facebook, «Instagram, «TIDAL», «Twitch», «Twitter», «Yahoo», «YouTube» և այլ հարթակներում, իսկ մնացած 2 ժամը՝ հեռուստատեսությամբ։