Author: 105.5FM
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ Billboard երաժշտական ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական չարթերի կատարման հիման վրա՝ Billboard Hot 100 և Billboard 200: Հաշվարկներն իրականացվել են 2000 թվականից մինչև 2024 թվականը։ Սվիֆթի միանգամից 14 ձայնասկավառակ զբաղեցրել է առաջին տեղը ալբոմային վարկանիշում, ինչը ռեկորդ է դարձել կին կատարողների համար։ Իսկ 12 […]
Ամերիկացի հիփ-հոփ կատարող Tyler, The Creator-ը, կիսվել է մի տեսանյութով, որտեղ նա ռեփ է կարդում Քենդրիկ Լամարի՝ hey now (2024) թրեքի բիթերով: Արտիստն իր ֆրիսթայլին տվել է THAT GUY անվանումը։ Տեսահոլովակի ռեժիսորը հենց ինքն է՝ Tyler, The Creator-ը։ Բացի ռեփերից, տեսահոլովակում նկարահանվել են Odd Future կոլեկտիվում նրա նախկին գործընկերներ՝ Ջասպեր Դոլֆինը, Թրևիս Բենեթը և Լայոնել […]
The Beatles-ի նախկին անդամ Փոլ ՄաքՔարթնին հայտնել է, որ մտադիր է նոր ձայնասկավառակ թողարկել 2025 թվականին։ Երաժշտի խոսքով՝ ինքն աշխատել է նոր նյութի վրա, սակայն շրջագայության պատճառով ստիպված է եղել հետաձգել ձայնագրությունը։ «Ուստի ես հուսով եմ, որ կվերադառնամ դրան և կավարտեմ շատ երգեր: Ինչ կասեք սրա մասին: «Իմ ամանորյա որոշումն է՝ ավարտել ալբոմը»»,- գրել է […]
Բրիտանացի երգչուհի Ադելը հայտնվել է երաժշտական սկանդալի կենտրոնում՝ կապված Million Years Ago իր հիթի հետ, հայտնում է The Guardian-ը։ Դատարանը վճռել է, որ երգը, որը թողարկվել է 2015 թվականին, բրազիլացի կոմպոզիտոր Տոնինյո Ժերաեսի` Mulheres կոմպոզիցիայի գրագողություն է, որը ստեղծվել է դեռ 1995 թվականին: Դատավարությունը սկսվել է այն բանից հետո, երբ Ժերաեսը հայց է ներկայացրել՝ պահանջելով […]
Metallica թրեշ-մետալ խումբը Լոս Անջելեսում Helping Hands բարեգործական համերգի ժամանակ երկու սեթ է ներկայացրել, որոնք բաղկացած են եղել վաղուց իրենց կողմից չկատարված երգերից և անսպասելի քավերներից: Օրինակ, շոուի շրջանակներում երաժիշտները կատարել են Low Man ‘ s Lyric (1995) երգը, որով հանդես չեն եկել 1998 թվականից ի վեր։ Metallica-ն ներկայացրել է նաև Diamond Head խմբից Helpless […]
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը պատմել է, որ եղբոր հետ կրկին սկսել է երաժշտությամբ զբաղվել։ Իր կուլիսային ստուդիայում շրջայցի ժամանակ արտիստուհին երկու կարճ երաժշտական հատված է միացրել։ Այլիշը CBC News-ին տված հարցազրույցում պատմել է, որ ստեղծագործական ճգնաժամ է ապրել. «Դուք չեք կարող դրան վարժվել: Դա տեղի է ունենում, և դուք մտածում եք. «Ինչ դժոխք, ես այլևս […]
Ռեփեր Lil Baby-ը WHAM ալբոմը կներկայացնի 2025 թվականի հունվարի 3-ին։ Լոնգփլեյը 2022 թվականի It’s Only Me-ից հետո նրա առաջին թողարկումն է: Սպասվում է, որ ալբոմում կներկայացվեն՝ Future-ի, GloRilla-ի, Travis Scott-ի, 21 Savage-ի և Rod Wave-ի հետ ֆիթերը: Նոյեմբերին թողարկվեց WHAM-ի առաջին սինգլը՝ 5AM-ը։ Ռեփերի խոսքով՝ ստուդիական ալբոմը նշանավորում է իր ելքը «կյանքի ամենամութ շրջանից»։ Lil […]
Ամերիկյան All That Remains մետալքոր խումբը 2025 թվականի հունվարի 31-ին կներկայացնի իր տասներորդ Antifragile ստուդիական ալբոմը։ Այն կներառի 10 թրեք, ներառյալ Divine, Let You Go, No Tomorrow և Forever Cold երգերը, որոնք թողարկվել են այս տարվա սկզբին: All That Remains-ի մենակատար Ֆիլիպ Լաբոնտեն LP-ի թողարկման մասին հայտարարել է սոցիալական ցանցերում: All That Remains-ի վերջին ալբոմը՝ […]
Spotify սթրիմինգային հարթակը հրապարակել է 2024 թվականի ամենահայտնի արտիստների անունները, հայտնում է newsroom.spotify-ը։ Երկրորդ տարին անընդմեջ ցուցակը գլխավորում է ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը։ 2024 թվականին աստղը ոչ միայն դարձավ Spotify-ի ամենահայտնի կատարողը, այլև շարունակեց ռեկորդներ սահմանել։ Նրա Tortured Poets ալբոմը առաջինն էր, որը մեկ օրվա ընթացքում հավաքեց 300 միլիոն լսում, իսկ թողարկումից հետո առաջին շաբաթվա […]
Ամերիկացի երաժիշտ և կոմպոզիտոր Բրունո Մարսը առաջ է անցել էդ Շիրանից, Մայքլ Ջեքսոնից և Ֆրեդի Մերկուրիից: List Challenges պորտալի օգտատերերն ընտրել են բոլոր ժամանակների լավագույն երգչին։ Պարզվել է, որ դա ամերիկացի երաժիշտ և երգահան Բրունո Մարսն է, որը ստացել է 1452 ձայն։ Այս կոչման հավակնորդների թվում եղել են նաև բազմաթիվ այլ հայտնի երգիչներ, մասնավորապես՝ երկրորդ […]