Միք Ջագերը նշանվել է 35-ամյա բալերինայի հետ
Written by 105.5FM on 4 July 2023
The Rolling Stones-ի ֆրոնտմեն Միք Ջագերը նշանվել է 35-ամյա բալերինայի հետ իր 80-ամյակի նախօրեին։ Այս մասին հայտնում է Mirror-ը:
The Rolling Stones խմբի մենակատարի հարսնացուն Մելանի Համրիքն է։ Երաժիշտը և բալերինան հարաբերությունների մեջ են արդեն վաղուց՝ 2014 թվականից։ Զույգը որդի ունի՝ ծնված 2016 թվականին։ Պարուհին 15 տարի աշխատել է Նյու Յորքի ամերիկյան բալետի թատրոնում, իսկ 2019 թվականին ավարտել է կարիերան։
Նշվում է, որ օրերս Համրիքի ձեռքին մատանի են նկատել։ Նա ընկերներին ասել է, որ դա իր նշանադրության մատանին է։
Ջագերի համար բալերինայի հետ ամուսնությունը պաշտոնապես երկրորդը կլինի, չնայած երաժիշտը ոչ պաշտոնական հարաբերություններ է ունեցել մոդել Ջերի Հոլի հետ․ նրանք մասնավոր պսակադրության արարողություն են անցկացրել Բալիում: Ունեն չորս երեխա: 1999 թվականին Լոնդոնի Գերագույն դատարանն այս ամուսնությունն անվավեր է ճանաչել։