One Direction-ը չի վերամիավորվի՝ ի հիշատակ Լիամ Փեյնի
Written by 105.5FM on 13 February 2025
One Direction խումբը հրաժարվել է վերամիավորումից և Brit Awards մրցանակաբաշխության ելույթից։
One Direction-ի նախկին անդամ Լիամ Փեյնի մահվան մասին հայտնի է դարձել 2024 թվականի հոկտեմբերի 17-ին։ Լիամ Փեյնին մահացած են գտել Բուենոս Այրեսի հյուրանոցի երրորդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո: Ողբերգության վայր ժամանած բժիշկները հաստատել են արտիստի մահը։ Երգիչը 31 տարեկան էր։
«Տղաների համար շատ դժվար ու տխուր ժամանակ է ։ Նրանք որոշեցին, որ իրենց համար չափազանց դժվար կլինի ելույթ ունենալ ։ Նրանք սգում են առանձին-առանձին և կարիք չեն զգում անել հանուն այս շոուի։ Միլիոնավոր երկրպագուներ կհիասթափվեն ՝ նրանց կրկին միասին չտեսնելով բեմում, բայց ժամանակը պարզապես չի եկել»,- պատմել է ինսայդերը։