ABC-ն ներկայացրել է «Rockin’ Eve 2026»-ի ռեկորդային աստղային կազմը
Written by 105.5FM on 3 December 2025
ABC հեռուստաալիքն ու Dick Clark Productions-ը հրապարակել են «Dick Clark’s New Year’s Rockin’ Eve with Ryan Seacrest 2026» ամանորյա շոուի մասնակցիների համաստեղությունը, որը խոստանում է դառնալ ամենամեծն ու ամենաերկարատևը վերջին տասնամյակում։
Շոուի բեմում հանդես կգան Մրայա Քերին, Post Malone-ը, 50 Cent-ը, Չափել Ռոանը, Չարլի Փութը, Դեմի Լովատոն, OneRepublic-ը, Փիթբուլը և Մարեն Մորիսը։ Կազմակերպիչների խոսքով՝ այս տարվա հեռարձակումը երկար կլինի շուրջ 90 րոպեով, իսկ արտիստների ցանկը՝ առավել ընդգրկուն, քան երբևէ։
Հեռարձակումը կմիավորի մի քանի ամերիկյան քաղաքներ, որոնց թվում են Նյու Յորքը, Լաս Վեգասը, Չիկագոն և Պուերտո Ռիկոն։ Times Square-ի գլխավոր հաղորդավարները կրկին Ռայան Սիքրեստն ու Ռիտա Օրան են, մինչդեռ Chance The Rapper-ը կվարի Չիկագոյի առաջին Կենտրոնական ժամանակի հետհաշվարկը։ Լաս Վեգասից շոուն կվարեն Ռոբ Գրոնկովսկին և Ջուլիանա Հոուն։
Մրայա Քերիի մասնակցությունը այս անգամ առանձնահատուկ է․ երգչուհին Rockin’ Eve բեմ է վերադառնում 2017-ի իր աղմկոտ ելույթից հետո առաջին անգամ։
Շոուն եթերում կլինի դեկտեմբերի 31-ին՝ ABC-ով, իսկ ընդլայնված ձայնագրությունը հասանելի կլինի հունվարի 1-ին Hulu հարթակում։