Սելենա Գոմեսը պատասխանել է իր ձայնի և բեղերի վերաբերյալ ծաղրին
Written by 105.5FM on 19 December 2025
Սելենա Գոմեսը վերջերս բացահայտ խոսել է իր ձայնի և արտաքին տեսքի մասին քննադատությունների վերաբերյալ։ Ըստ երգչուհու՝ նրա ձայնի փոփոխությունները կապված են կոկորդի պարբերական այտուցի հետ: Ուղիղ եթերում նա ասել է. «Երբեմն կոկորդս այտուցվում է ներսից։ Ահա և ամենը»,-նշելով, որ հաճույքով է ընդունում հանդիսատեսի ազնվությունը։
Ավելի ուշ Instagram-ի Stories-ում Գոմեսը հումորով արձագանքել է նաև հարցերին իր «բեղերի» մասին՝ բացատրել, որ դրանք ոչ թե մազեր են, այլ մելազմայի դրսևորում՝ մաշկի հիվանդություն, որը առաջանում է արևի ազդեցությունից:
Գոմեսը հայտնի է իր անկեղծությամբ՝ հաճախ խոսելով գայլախտի, հոգեկան առողջության և SIBO-ի (բարակ աղիքի բակտերիալ գերաճ) դեմ պայքարի մասին։