Megadeth-ի հրաժեշտի ալբոմից նոր տեսահոլովակ՝ «Let There Be Shred»
Written by 105.5FM on 22 December 2025
Տարվա սկզբին թրեշ-մետալի լեգենդ Megadeth-ը հայտարարեց իր տասնյոթերորդ և կարիերայի վերջին ալբոմի թողարկման մասին, որը կրում է «…Megadeth» անվանումը։ Ալբոմը լույս կտեսնի հունվարի 23-ին և կներառի 10 օրիգինալ երգ, ինչպես նաև Metallica-ի «Ride the Lightning» երգի քավըր տարբերակը։
Արդեն թողարկվել են ալբոմի երկու սինգլները՝ Tipping Point և I Don’t Care երգերը։ Այժմ ներկայացվել է նաև երրորդ սինգլը՝ Let There Be Shred-ը, որն ուղեկցվում է տեսահոլովակով։
Տեսահոլովակում խմբի մենակատար Դեյվ Մասթեյնը հանդես է գալիս ընդհատակյա մարտերի միջավայրում՝ ստեղծելով մութ ու ագրեսիվ մթնոլորտ, որը համապատասխանում է Megadeth-ի դասական ոճին։