Դեյվ Մասթեյնը պատրաստ է հաշտության․ Megadeth-ը կարող է շրջագայել Metallica-ի հետ

Written by on 21 January 2026

Megadeth խմբի առաջատար Դեյվ Մասթեյնը Revolver պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Metallica-ի հետ համատեղ շրջագայելու իր ցանկության մասին։ Նրա խոսքով՝ նման համագործակցությունը հնարավորություն կտար երկու խմբերի անդամներին ավելի շատ ժամանակ անցկացնել միասին և վերջ դնել տարիների ընթացքում կուտակված տարաձայնություններին։

Միևնույն ժամանակ Մասթեյնը նշել է, որ կա մեկ կարևոր հանգամանք․ Metallica-ն ներկայումս այնքան ակտիվ հյուրախաղերով չի զբաղվում, որքան Megadeth-ը։

«Գիտեմ, որ նրանք այնքան շատ չեն շրջագայում, որքան մենք։ Megadeth-ը իր հյուրախաղերի ընթացքում զգալի թվով համերգներ է տալիս», – ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ Դեյվ Մասթեյնը Metallica խմբի գլխավոր կիթառահարն ու բեք-վոկալիստն էր 1981–1983 թվականներին։ Նա հեռացվել է խմբից ալկոհոլի և թմրանյութերի չարաշահման հետ կապված խնդիրների պատճառով։

Megadeth-ը Մասթեյնը հիմնադրել է Metallica-ից հեռանալուց հետո՝ նպատակ ունենալով ապացուցել իր նախկին խմբակիցներին, որ կարող է հաջողության հասնել որպես երաժիշտ նաև առանց նրանց։ Չնայած խումբը չհասավ Metallica-ի համաշխարհային ժողովրդականությանը, սակայն ձեռք բերեց լայն ճանաչում և զգալի հաջողություն ծանր մետալի ասպարեզում։

Megadeth-ի տասնյոթերորդ և վերջին ալբոմը՝ «…Megadeth» վերնագրով, կթողարկվի հունվարի 23-ին։ Ալբոմը կներառի 10 օրիգինալ ստեղծագործություն, ինչպես նաև Metallica-ի «Ride the Lightning» երգի քավըր տարբերակը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background