HBO-ն Ջեյ Զիի մասին վավերագրական սերիալ կթողարկի

Written by on 26 June 2026

Ջեյ-Զին կդառնա HBO-ի «Ջեյ-Զին 8-ում» 8 մասից բաղկացած նոր վավերագրական նախագծի հերոսը։ Variety-ի փոխանցմամբ՝ ֆիլմի թողարկումը նախատեսված է այս աշնանը։

Ռիք Ռուբինը, որը նաև մի շարք հարցազրույցներ կվարի ռեփերի հետ, կղեկավարի նախագիծը։ Նախագծի շրջանակներում Ջեյ-Զին կքննարկի իր երաժշտությունը, տեքստերը, կյանքի փորձը և ստեղծագործական գործընթացը։ Ի դեպ, Ռիք Ռուբինը 2003 թվականին պրոդյուսերավորել է «99 Problems» երգը «The Black Album»-ի համար։ Սերիալի պրոդյուսերությամբ կզբաղվեն ինքը՝ Շոն Քարթերը (Jay-Z), Դենիել Կալույան և Ռիկ Ռուբինը։

Արտիստը նաև մեծածավալ միջոցառումներ է նախապատրաստում՝ նշելու իր դեբյուտային ալբոմի՝ «Reasonable Doubt»-ի 30-ամյակը և «The Blueprint»-ի 25-ամյակը։ Հոբելյանական ծրագրի շրջանակներում նախատեսվում են համերգներ և հատուկ նախագծեր ամբողջ աշխարհում։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist