Թեյլոր Սվիֆթի անունով միջատների նոր տեսակներ են անվանակոչվել
Written by 105.5FM on 10 September 2026
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները միջատի նոր տեսակ են անվանակոչել երգչուհի Թեյլոր Սվիֆթի անունով։
«Որպես Սվիֆթի վաղեմի երկրպագու, ինձ համար կարևոր էր այս կերպ պատվել Թեյլորին և նաև ուշադրություն հրավիրել միջատների բազմազանության վրա, որը դեռ պետք է բացահայտվի», – People-ին ասել է ուսումնասիրության համահեղինակ Սառա Շրյոդերը։
Ավստրալիայում հայտնաբերվել են խոտակեր միջատների չորս նոր տեսակներ։ Դրանք անվանակոչվել են երգչուհու և նրա մի քանի ալբոմների անունով՝ Swiftiephylus taylorae, Swiftiephylus amator, Swiftiephylus intrepidus և Swiftiephylus poetorum։
Շրյոդերը միջատներին անվանել է Սվիֆթի անունով՝ նրանց բաց գույնի պատճառով, որը նման է երգչուհու բնորոշ տեսքին։
Նախկինում հաղորդվել էր, որ Թեյլոր Սվիֆթը սկսել է աշխատել նոր ալբոմի վրա իր հարսանիքից հետո։