Author: 105.5FM
Page: 30
Ավստրալացի փոփ-ռեփեր The Kid LAROI-ը (Չարլթոն Հովարդ) հայտարարել է իր առաջիկա Thousand Miles սինգլի թողարկման ամսաթիվը: Այս մասին ապրիլի 20-ին հայտնել է Music News պորտալը։ Ավստրալացի ռեփերը վեց վայրկյանանոց տեսանյութ է հրապարակել սոցցանցերում, որտեղ երևում է, թե ինչպես է նա սպիտակ կոստյումով նստած այգու նստարանին: Էկրանը սևանում է և թողարկման ամսաթիվը ցույց է տալիս ապրիլի […]
«Fender Mustang» էլեկտրական կիթառը, որն օգտագործել է «Nirvana» ամերիկյան ռոք խմբի մենակատար Քուրթ Քոբեյնը՝ «Smells Like Teen Spirit» տեսահոլովակում, վաճառքի կհանվի «Julien’s Auctions»-ում: Մրցույթը սկսվում է մայիսին: Երաժիշտի հարազատները միջոցների մի մասը պատրաստվում են նվիրաբերել՝ հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց օգնություն ցուցաբերող հիմնադրամին։ Քուրթ Քոբեյնի երաժշտական գործիքի մեկնարկային արժեքը 800 հազար դոլար է։ Քուրթ Քոբեյնը ունեցել […]
Վերամիավորումից մեկ տարի էլ չանցած՝ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը կրկին նշանադրվեցին։ Հիշեցնենք, որ զույգը նշանադրված է եղել 2002 թվականին, բայց հարսանիքն այդպես էլ չի կայացել։ Ինչպես հայտնում է Rolling Stone-ը, երգչուհին ինքը կիսվել է այս նորությամբ իր On The JLo կայքում։ Ջեյ Լոն կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է նա […]
Ամերիկացի հանրահայտ երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի Նյու Ջերսիում գտնվող նախկին տունը, որն օգտագործվում էր նաև որպես ձայնագրման ստուդիա, վաճառքի է հանվել։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։ Երգչուհին տունը գնել էր 1993 թվականին՝ երաժիշտ Բոբի Բրաունի հետ ամուսնանալուց մեկ տարի անց, ընդամենը 537 հազար դոլարով, կամ այսօրվա չափանիշներով մոտ 1,1 միլիոն դոլարով: […]
Օրերս տեղի ունեցավ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 64-րդ արարողությունը, որին ներկա էին բոլոր առանցքային կատարողները՝ բացի Քանյե Ուեսթից և սկանդալային ռեփ երգչուհի Քարդի Բիից։ Եթե Ուեսթի դեպքում ամեն ինչ պարզ էր (մրցանակաբաշխության կազմակերպիչները նրան արգելել են մասնակցել միջոցառմանը), ապա Քարդիի դեպքում՝ ոչ այնքան։ Նշենք, որ Ռեփերը առաջադրվել էր «Լավագույն ռեփ կատարում» անվանակարգում իր 2021 թվականի «Up» […]
Մարտի 27-ին գերմանական «Scorpions» խումբը Լաս-Վեգասում ելույթի ժամանակ «Wind of Change» հիթը կատարելիս՝ Մոսկվայի մասին տողը փոխարինել է Ուկրաինայի մասին արտահայտությամբ։ Նշենք, որ երգն ի սկզբանե գրված է եղել՝ ի պատիվ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև սառը պատերազմի ավարտի։ Այս մասին մարտի 29-ին հայտնել է «Канобу» պորտալը։ «Scorpions» խումբը այս կերպ բոլորին խաղաղության կոչ է արել, […]
Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը, ով «Ռիչարդ արքա» ֆիլմի համար արժանացել է «Օսկար»-ի, ԱՄՆ կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ընթացքում պաշտպանել է կնոջն ու անհաջող կատակից հետո ապտակել դերասան և կատակերգու Քրիս Ռոքի դեմքին։ Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քրիս Ռոքը կատակել է Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ-Սմիթի սանրվածքի մասին: «Սիրում եմ քեզ Ջադա, չեմ համբերում […]
Բեյոնսեն և Բիլլի Այլիշը ավելացվել են «Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխության երաժշտական կատարողների ցանկում։ Բեյոնսեն կկատարի «Be Alive» երգը «King Richard» ֆիլմից, իսկ Այլիշը և նրա եղբայր Ֆիննեասը կերգեն Ջեյմս Բոնդի 25-րդ ֆիլմից «No Time to Die» երգը։ Գրում է pitchfork.com-ը։ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 27-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։ Անվանակարգերի քանակով առաջատարը Ջեյն Քեմփիոնի «Շան […]
Երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ իր հայրը «զրկել է իրեն կանացիությունից», երբ 2008 թվականին ստանձնել է խնամակալությունը նրա նկատմամբ և վերահսկել երգչուհու անձնական, բժշկական և ֆինանսական բոլոր գործերը։ Այս մասին գրում է Page Six հրատարակությունը։ Այս մասին Բրիթնի Սփիրսն իր Instagram-ում երկար գրառում է կատարել, որն ավելի ուշ ջնջել է։ Հիշեցնենք, Ջեյմի Սփիրսը կորցրել […]
Մարտի 10-ին «Rammstein»-ը նոր երգ է թողարկել: «Zeit»-ը կյանքի ու մահվան մասին երգ է․ «Ժամանակ, խնդրում եմ կանգ առ», – այս տողերը հնչում են որպես կրկներգ։ Նոր հոլովակում կան նաև պատերազմի տեսարանները, որոնք այժմ բոլորս տեսնում ենք Ուկրաինայի սարսափելի իրադարձությունների տարեգրության մեջ։ Խմբի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ խումբը երկու տարի աշխատել է նոր […]