Author: 105.5FM
Page: 54
t.A.T.u խմբի պրոդյուսերներից Ելենա Կիպերն իր ինստագրամում հայտնել է, որ այս պահին բանակցություններ են գնում երգչուհի Հոլզիի թիմի հետ խմբի ամենագլխավոր հիթերից «All The Things She Said» երգի քավր-տարբերակի թողարկման վերաբերյալ։
Նկարիչ Վուլֆիո Օբրեգոնը՝ ոգեշնչվելով 1980-ականների փոփ արվեստով, ներկայացրել է «2080-ական թվականներ։ Անցյալն ապագան է» խորագրով նախագիծը, որում հատնի արտիստների համար նոր կերպարներ և ալբոմների անվանումներ է հորինել։ Ուշադրություն դարձրեք հենց այդ ալբոմների անվանումներին, քանի որ դրանք շա՜տ տիպիկ են յուրաքանչյուրի համար։ Աղբյուր՝ FM 105.5
Լեդի Գագան փոխել է իր բոլոր սոց ցանցերի գլխավոր լուսնակարներն այս մեկով՝ Համացանցի օգտատերերն արդեն հասցրել են եզրակացնել, որ նոր երգչուհու նոր ալբոմը կկոչվի հենց «GAGA»։
«Glastonbury 2019» երաժշտական փառատոնի լայն-ափը ներկայացված է ստորև։ Այն կանցակվի Մեծ Բրիտանիայի Գլատոնբերի քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Worthy Farm ֆերմայում հունիսի 26-30-ն ընկած ժամանակահատվածում։ Գլաստոնբերիի փառատոնը նախևառաջ հայտնի է իր ռոք համերգներով, սակայն դրա շրջանակներում տեղի են ունենում նաև պարային, ազգագրական, թատերական և կրկեսային բազմաթիվ խմբերի ելույթներ, կազմակերպվում են գեղարվեստական ցուցահանդեսներ։