«Billboard»-ում հայտարարել են, որ նպատակ ունեն ստեղծել սինգլների համաշխարհային թոփ-100 հիթ-շքերթ։ Այն կներառի 180-ից ավել երկիր և կհիմնվի թվային վաճառքների և սթրիմինգի վրա՝ հաշվի չառնելով ռադիոն։ Սրա մեկնարկը ծրագրված է այս տարվա ավարտին, որպես նոր տասնամյակի սկիզբը խորհրդանշող երևույթ։ Պարբերականի խոսքով՝ տասնամյակներ շարունակ ամերիկյան «Billboard Hot 100»-ն ամբողջ աշխարհում ունի երաժշտության ոլորտում բացարձակ հաջողության չափանիշ։ […]
Բոլորի ուշադրությունը գրաված և ամենաքննարկվող թեման դարձած «Գահերի խաղ» (անգլ․՝ Game of Thrones) հեռուստասերիալը փոփ մշակույթի ֆենոմեն է ոչ միայն էկրանային և գրական ոլորտներում։ Առանձնակի ուշադրություն է դարձվում նաև վերջինիս երաժշտական պարունակությանը։ 8-րդ եթերաշրջանի սաունդթրեքը ունի երկու ուղղվածություն՝ ռ’ն’բ/հիփ-հոփ և ֆոլք։ Արդեն մի քանի տարի երաժշտաշուկայի առաջատար հորիզոնականը գրաված հիփ-հոփ ռիթմերի ընտրությունը բացատրվում է սերիալին […]
«Merriam-Webster» բառարանում պաշտոնապես ավելացվել է «Stan» բառը՝ նկարագրելու համար որևէ արտիստի մոլի երկրպագուներին։ 2015 թվականին այդ բառը ներմուծվել էր Օքսֆորդի բառարանում, այժմ այն հայտնվել է նաև ամերիկյան անգլերենի գլխավոր բառարանի էջերում։ «Stan»-ը պատմություն է Էմինեմի խանգարված երկրպագուի մասին, որն էլ դարձել է սիրված արտիստների վառ երկրպագուներին բնորոշող սիրված ածական անունը։