Նորություններ
Page: 28
Համացանցում է հայտնվել ամերիկացի ռեփեր 2Pac-ի (Tupac Amaru Shakur) մասին պատմող վավերագրական ֆիլմաշարի թրեյլերը։ Այս մասին մայիսի 11-ին գրել է The Flow-ը։ Հայտնի է, որ առաջիկա նախագիծը, որը կոչվում է «Dear Mama», կպատմի մոր՝ Աֆենի Շակուրի հետ, երաժիշտի հարաբերությունների մասին։ Հինգ մասից բաղկացած սերիալի կարճ թիզերը, որի ռեժիսորն է Ալեն Հյուզը, ցուցադրվել է շաբաթավերջին, որը […]
Բրիտանացի երգչուհի FKA Twigs-ը թողարկել է «Thank You Song» երգի տեսահոլովակը։ Տեսահոլովակում նա նստում է Լոնդոնի գիշերային ավտոբուսը, որում իրենից բացի, կա ևս մեկ ուղևոր։ Հոլովակի ռեժիսորն է Էիդան Զամիրին։ Նշենք, որ «Thank You Song»-ի հոլովակը կլինի վերջինը, որը թողարկվել է նրա «CAPRISONGS» միքսթեյփից։ Նախկինում կատարողը ներկայացրել էր՝ «Which Way», «Honda» և «Oh My Love» […]
Met Gala-ի մասնակիցները գիտեին, որ Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը վերջինն են հայտնվելու կարմիր գորգի վրա։ Ինչպես գրում է The Hollywood reporter-ը, Քարդաշյանին կրկին հաջողվել է զարմացնել իր երկրպագուներին։ Միջոցառմանը նա կրել է Մերըլին Մոնրոյի հանրահայտ զգեստի կրկնօրինակը, որը սեքս սիմվոլը կրել էր 1962 թվականին՝ Ջոն Քենեդիին նվիրված «Happy Birthday Mr. President» երգը կատարելիս: Հաշվի […]
Ուրբաթ օրը կկայանա Future-ի (Neivedius Demaman Wilburn) իններորդ ստուդիական ալբոմի շնորհանդեսը։ Նախագծի մասին հայտարարվեց ընդամենը մի քանի շաբաթ առաջ։ Հանգստյան օրերին համացանցում հայտնվեց նաև ալբոմի անունը՝ «I Never Liked You»: Ամերիկացի ռեփերը չորեքշաբթի օրն իր ինստագրամյան էջում կիսվեց առաջիկա ալբոմի թրեքլիսթով։ Այսպիսով, «I Never Liked You» կոչվող ալբոմը բաղկացած է 16 տարբեր թրեքներից։ Նշենք, որ շնորհանդեսին […]
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը «Coachella 2022» երաժշտական փառատոնի ժամանակ ելույթ ունենալիս սայթաքել և ընկել է։ Այս մասին ապրիլի 25-ին գրել է «The New York Post»-ը։ Բիլլին որոշել է անակնկալ մատուցել փառատոնին ներկա իր երկրպագուներին. «Paramore» ռոք խմբի երգչուհի Հեյլի Ուիլյամսը և Բիլլին, կատարել են Այլիշի «Happier Than Ever» երգը և Ուիլյամսի «Misery Business» հիթը։ Բեմի […]
Ավստրալացի փոփ-ռեփեր The Kid LAROI-ը (Չարլթոն Հովարդ) հայտարարել է իր առաջիկա Thousand Miles սինգլի թողարկման ամսաթիվը: Այս մասին ապրիլի 20-ին հայտնել է Music News պորտալը։ Ավստրալացի ռեփերը վեց վայրկյանանոց տեսանյութ է հրապարակել սոցցանցերում, որտեղ երևում է, թե ինչպես է նա սպիտակ կոստյումով նստած այգու նստարանին: Էկրանը սևանում է և թողարկման ամսաթիվը ցույց է տալիս ապրիլի […]
«Fender Mustang» էլեկտրական կիթառը, որն օգտագործել է «Nirvana» ամերիկյան ռոք խմբի մենակատար Քուրթ Քոբեյնը՝ «Smells Like Teen Spirit» տեսահոլովակում, վաճառքի կհանվի «Julien’s Auctions»-ում: Մրցույթը սկսվում է մայիսին: Երաժիշտի հարազատները միջոցների մի մասը պատրաստվում են նվիրաբերել՝ հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց օգնություն ցուցաբերող հիմնադրամին։ Քուրթ Քոբեյնի երաժշտական գործիքի մեկնարկային արժեքը 800 հազար դոլար է։ Քուրթ Քոբեյնը ունեցել […]
Վերամիավորումից մեկ տարի էլ չանցած՝ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը կրկին նշանադրվեցին։ Հիշեցնենք, որ զույգը նշանադրված է եղել 2002 թվականին, բայց հարսանիքն այդպես էլ չի կայացել։ Ինչպես հայտնում է Rolling Stone-ը, երգչուհին ինքը կիսվել է այս նորությամբ իր On The JLo կայքում։ Ջեյ Լոն կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է նա […]
Ամերիկացի հանրահայտ երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի Նյու Ջերսիում գտնվող նախկին տունը, որն օգտագործվում էր նաև որպես ձայնագրման ստուդիա, վաճառքի է հանվել։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։ Երգչուհին տունը գնել էր 1993 թվականին՝ երաժիշտ Բոբի Բրաունի հետ ամուսնանալուց մեկ տարի անց, ընդամենը 537 հազար դոլարով, կամ այսօրվա չափանիշներով մոտ 1,1 միլիոն դոլարով: […]
Օրերս տեղի ունեցավ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 64-րդ արարողությունը, որին ներկա էին բոլոր առանցքային կատարողները՝ բացի Քանյե Ուեսթից և սկանդալային ռեփ երգչուհի Քարդի Բիից։ Եթե Ուեսթի դեպքում ամեն ինչ պարզ էր (մրցանակաբաշխության կազմակերպիչները նրան արգելել են մասնակցել միջոցառմանը), ապա Քարդիի դեպքում՝ ոչ այնքան։ Նշենք, որ Ռեփերը առաջադրվել էր «Լավագույն ռեփ կատարում» անվանակարգում իր 2021 թվականի «Up» […]