Նորություններ
Page: 41
Մեր սիրելի ակումբներն ու զվարճանքի բոլոր վայրերը փակ են, իսկ երաժշտությունը երբեք այսքան online չի եղել։ Մտքներովդ անցե՞լ է, թե ինչ են այս պահին անում համաշխարհային փոփ աստղերը, չէ՞ որ համաճարագից ոչ մեկը պաշտպանված չէ։ Ձեր էկրաններին ֆիլմերի տեսարաններում ու թանկարժեք տեսահոլովակներում հայտնվող մարդիկ նույնպես մեզ պես թաքնված են տներում ու գրեթե ամբողջ օրը թերթում […]
Եվ այսպես, եկել է ճշմարտությունը մերկացնելու ժամանակը։ Բոլորս արժանի ենք իմանալ հայտնի ինտերնետային meme-ի իրական և լիարժեք պատմությունը․․․ Բաաա՜․․․ Կիսվեք, թող բոլո՜րն իմանան։
CVRCHES, Freya Ridings, Vitalic… Ամենատարբեր ժանրի ու տրամադրության երգերը մեկ սերիալում։ Բոլորը մեզ մոտ են (համարյա)։ Այս օրերին ամենաակտուալ, ամենաքննարկվող ու դիտվող սերիալներից մեկը դեռահասների մասին պատմող Netflix-ի կողմից ստեղծված իսպանական «ELITE» սերիալն է։ Մարտի 13-ին թողարկվեց երրորդ եթերաշրջանը, որը շատ հարցերի պատասխանեց ու, միանշանակ, հաջորդ եթերաշրջանի սպասումով թողեց բոլոր սիրահարներին, այդ թվում նաև մեզ։ […]
COVID-19-ի կամ ինչպես անվանում են՝ կորոնավիրուսի տարածումը ազդել է նաև երաժշտական միջոցառումների վրա։ Մադոննան, Մայլի Սայրուսը, Slipknot-ը, Pearl Jam-ը, Ավրիլ Լավինը և շատ ուրիշները չեղարկել են իրենց շրջագայությունները։ Մոտ ամիսներին տեղի ունեցող համարյա բոլոր համերգներն ու փառատոնները հետաձգվում են մինչև ամառ, երբեմն նաև աշուն։ Մադոննայի Փարիզի համերգները, որոնք պետք է տեղի ունենային մարտի 10-ին և […]
Երգչուհի Բիլլի Այլիշն ու իր եղբայր, պրոդյուսեր Ֆինեասը պատմում են Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի սաունդթրեքի ստեղծման մասին։ Բիլլին ու Ֆինեասը մինչ BRIT Awards-ին իրենց նոր երգով կենդանի դեբյուտը հյուրընկալվել էին BBC Breakfast, որի ժամանակ պատմել են իրենց հայտնության, No Time To Die-ի ստեղծման մասին և թե ինչու էր Այլիշը ստիպված եղել չօգտվել համացանցից։ […]
Թեյլոր Սվիֆթը մի քանի Գրեմմի և BRIT մրցանակներ բաց թողեց, բայց դա նրան չխանգարեց դառնալ ամենաշատ վաճառքներ ունեցած արտիստն ըստ IFPI-ի։ Ձայնագրման ինդուստրիայի միջազգային առևտրական մարմինը (international recording industry trade body) Թեյլոր Սվիֆթին ճանաչել է որպես 2019 թվականի ամենաշատ վաճառված արտիստն աշխարհում։ Այս կոչմանը Սվիֆթն արդեն երկրորդ անգամ է արժանանում, առաջինը 2014-ին էր։ Թեյլոր Սվիֆթը […]
Այս տարի լույս կտեսնի The Pretty Reckless խմբի «Death by Rock and Roll» ալբոմը։ «Մեր նոր ձայնասկավռակը համարյա պատրաստ է, երգերն անչափ անձնական են, բայց մենք պատրաստ ենք մեզ համար ամենամեծ նշանակությունն ունեցող մարդկանց՝ մեր երկրպագուների հետ կիսվելու նրանով, թե ինչերի միջով ենք անցել վերջին երկու տարում», — ասել է խմբի վոկալիստ Թեյլոր Մոմսենը։ The […]
Դատական հայցում հաստատվում է, որ «Pray For Me» երգով հեղինակները խախտել են հեղինակային իրավունքը՝ կրկնօրինակելով 2007 թ․ լույս տեսած «Sunrise» ստեղծագործությունը։ Էքսպերիմենտալ ռոք խումբ Yeasayer-ը դատի է տվել Քենդրիք Լամարին և the Weeknd-ին «Black Panther» ֆիլմի սաունդթրեքի սինգլ հանդիսացող «Pray For Me» թրեքի պատճառով։ Այս մասին TMZ-ի փոխանցմամբ հայտնում է Pitchfork -ը։ Խումբը պնդում է, […]
Ադելը վերդառնում է՝ արգելափակելու բոլոր հիթ-շքերթները։ Գրեմմիի բազմակի դափնեկիր Ադելը 2015 թվականից ոչինչ չի թողարկել։ Վերջերս երգչուհին հայտնեց, որ իր ալբոմի լուսընծայումը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին։ Այս մասին Ադելը հայտնել է իր ընկերուհի Լաուրա Դոքհիլի և նրա ամուսնու՝ Հյուգո Ուայթի հարսանիքին, որտեղ նա տանում էր այսպես ասած՝ թամադայի դերը։ 🚨 @Adele is coming! The […]
Օզզի Օսբորնի մոտ այս տարի Պարկինոսնի հիվանդություն են հայտնաբերել։ Օզզի Օսբորնը չեղարկել է իր 2020 թվականի շրջագայությունը։ Pitchfork-ի փոխանցմամբ՝ մամուլի պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ արտիստն իր բուժումը շուտով կսկսի Եվրոպայում։ Բոլոր գնված տոմսերը ենթակա են վերադարձի։ — Շա՜տ շնորհակալ եմ բոլորիդ, որ այսքան ժամանակ սպասել եք։ Ես շատ վատ տարի եմ ունեցել։ Մուտանտ Օսբորնի […]