Թեյլոր Սվիֆթը վեցերորդ անգամ գլխավորել է IFPI-ի վաճառքի համաշխարհային վարկանիշը

Written by on 19 February 2026

Փետրվարի 18-ին Ֆոնոգրամ արտադրողների միջազգային ֆեդերացիան (IFPI) հրապարակել է իր համաշխարհային չարթը, որտեղ ներկայացված են անցյալ տարվա ընթացքում աշխարհում ամենաշատ վաճառք ունեցող արտիստները: Կազմակերպությունը հաստատել է, որ ամերիկացի փոփ աստղ Թեյլոր Սվիֆթը գլխավորել է ցուցակը։

«Տարվա լավագույն համաշխարհային արտիստ» մրցանակը հիմնված է արտիստի կամ խմբի ամբողջ օրացուցային տարվա ընթացքում հոսքային հարթակներում և ֆիզիկական մեդիայում համաշխարհային վաճառքի վրա: 36-ամյա Սվիֆթի համար Սա արդեն վեցերորդ մրցանակն է, ընդ որում՝ նման հաջողության նա հասնում է չորրորդ տարին անընդմեջ։ Ըստ գործադիր տնօրեն Վիկտորիա Օքլիի, Թեյլոր Սվիֆթի IFPI-ի «Տարվա լավագույն համաշխարհային արտիստ» մրցանակը «իսկապես պատմական նվաճում» է։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist