Մրայա Քերին Billboard Hot 100 չարթում կրկին հաստատել է իր «Սուրբ Ծննդյան թագուհի» կոչումը
Written by 105.5FM on 9 December 2025
Մրայա Քերիի լեգենդար All I Want for Christmas Is You երգը կրկին գլխավորել է ԱՄՆ Billboard Hot 100 հիթ-շքերթը։ Սինգլը ընդհանուր առմամբ 19 շաբաթ անցկացրել է առաջին հորիզոնականում՝ ամրապնդելով Քերիի «Սուրբ Ծննդյան թագուհու» կարգավիճակը և հասնելով պատմական ցուցանիշի։
Wham!-ի «Last Christmas»-ը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Նմանատիպ արդյունքի էր հասել նախորդ տարի երգիչ-երգահան Շաբուզիի «A Bar Song (Tipsy)»-ը, իսկ 2019 թվականին՝ ռեփեր Lil Nas X-ի և քանթրի երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսի՝ փոփ աստղ Մայլի Սայրուսի հոր «Old Town Road» հիթը։
Billboard-ի տվյալներով՝ All I Want for Christmas Is You-ն Մրայա Քերիի 19-րդ երգն է, որը հասել է Hot 100-ի առաջին հորիզոնականին։ Այս ցուցանիշով աստղը զիջում է միայն The Beatles-ին, որոնք առաջատար են ընդամենը մեկ հիթով։
Քերին դարձել է նաև պատմական կերպար՝ դառնալով առաջին կին արտիստը, որն իր կարիերայի ընթացքում գլխավորել է չարթը չորս տարբեր տասնամյակներում՝ 1990-ականներին, 2000-ականներին, 2010-ականներին և 2020-ականներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երգչուհին զգալի եկամուտ է ունենում հենց All I Want for Christmas Is You երգից․ ամեն տարի, հատկապես տոնական շրջանի ընթացքում, նրա հաշվին մուտք է գործում մոտավորապես 5 միլիոն դոլար։