Ադելը զրկվել է իր կուլտային հիթը կատարելու իրավունքից
Written by 105.5FM on 18 December 2024
Բրիտանացի երգչուհի Ադելը հայտնվել է երաժշտական սկանդալի կենտրոնում՝ կապված Million Years Ago իր հիթի հետ, հայտնում է The Guardian-ը։
Դատարանը վճռել է, որ երգը, որը թողարկվել է 2015 թվականին, բրազիլացի կոմպոզիտոր Տոնինյո Ժերաեսի` Mulheres կոմպոզիցիայի գրագողություն է, որը ստեղծվել է դեռ 1995 թվականին:
Դատավարությունը սկսվել է այն բանից հետո, երբ Ժերաեսը հայց է ներկայացրել՝ պահանջելով վերլուծել երկու ստեղծագործությունների նմանությունները: Կոմպոզիտորի փաստաբանի խոսքով՝ Mulheres-ը բրազիլական երաժշտության համար խորհրդանշական երգ է, որը բազմիցս կրկնօրինակվել է միջազգային հիթեր ստեղծելու համար։
Դատարանը հաստատել է, որ Ադելի երգն իսկապես խախտում է Ժերաեսի հեղինակային իրավունքները։ Արդյունքում երգչուհուն հրամայել են անմիջապես հեռացնել թրեքը բոլոր սթրիմինգային հարթակներից։
Բացի այդ, Տոնինյո Ժերաեսը լրացուցիչ ֆինանսական պահանջներ է ներկայացրել․ բարոյական փոխհատուցում 160 հազար դոլարի չափով և վնասի փոխհատուցում իր պրոդյուսեր Գրեգ Կուրստինին։
Եթե Ադելի լեյբլները, Sony-ն և Universal-ը չկատարեն դատարանի որոշումը, յուրաքանչյուր խախտման համար նրանց սպառնում է 8000 դոլար տուգանք: Այնուամենայնիվ, ընկերությունները դեռ կարող են բողոքարկել այս որոշումը։