Բիլլի Այլիշը հաղթել է միանգամից 7 անվանակարգում

Written by on 27 May 2025

Մայիսի 26-ին տեղի է ունեցել ամենամյա American Music Awards մրցանակաբաշխությունը։ Բիլլի Այլիշը հաղթել է բոլոր յոթ անվանակարգերում, որոնցում մասնակցել է։ Հիշեցնենք, որ հաղթողներն ընտրվել են հանրային հարցման հիման վրա։

Այլիշը մրցանակներ է ստացել «Տարվա լավագույն կին արտիստ», «Տարվա ալբոմ» (Hit Me Hard and Soft), «Սիրելի շրջագայող արտիստ», «Սիրելի փոփ կին արտիստ» և «Սիրելի փոփ ալբոմ» (Hit Me Hard and Soft) անվանակարգերում։ Բացի դրանից Այլիշի «Birds of a Feather» երգը հաղթել է «Տարվա երգ» և «Սիրելի փոփ երգ» անվանակարգերում։

Այլիշը ներկա չի եղել մրցանակաբաշխությանը և փոխարենը տեսաուղերձ է հղել՝ շնորհակալություն հայտնելով իր երկրպագուներին։

Դափնեկիրների մասնակի ցանկ՝

Տարվա արտիստ (Բիլլի Այլիշ)
Տարվա հայտնություն (Գրեյսի Աբրամս)
Տարվա ալբոմ (Բիլլի Այլիշ – Hit Me Hard and Soft)
Տարվա երգ (Բիլլի Այլիշ – Birds of a Feathe)
Տարվա համագործակցություն (Լեդի Գագա և Բրունո Մարս – Die With A Smile)
Տարվա սոցիալական մեդիայի երգը (Doechii – Anxiety)
Սիրված շրջագայող արտիստ (Բիլլի Այլիշ)
Սիրելի տեսահոլովակ (Լեդի Գագա և Բրունո Մարս – Die With A Smile)
Սիրելի փոփ արտիստ (Բրունո Մարս)
Սիրելի կին փոփ արտիստ (Բիլլի Այլիշ)
Սիրելի փոփ ալբոմ (Բիլլի Այլիշ – Hit Me Hard and Soft)


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background