Ռոբի Ուիլյամսը գերազանցել է The Beatles-ի ռեկորդը
Written by 105.5FM on 26 January 2026
Ռոբի Ուիլյամսի նոր սոլո ալբոմը՝ Britpop, որը թողարկվել է նախատեսված ժամկետից շուտ, զբաղեցրել է առաջին հորիզոնականը բրիտանական Official Albums Chart Top 100 հիթ-շքերթում։ Սա վետերան երգչի կարիերայում 16-րդ դեպքն է, երբ նրա ալբոմը գլխավորում է չարթերը։
Այս ցուցանիշով Ուիլյամսը գերազանցել է լեգենդար The Beatles խմբի ռեկորդը, որի ալբոմները առաջին հորիզոնականում հայտնվել են 15 անգամ։ Վերջին նման դեպքը գրանցվել էր 2019 թվականին՝ խմբի 1969-ին թողարկված «Abbey Road» ալբոմի վերաթողարկման շնորհիվ։
«Կատարվածը բացարձակապես սենսացիոն է։ Ինձ զգում եմ փոփ երաժշտության Ֆորեսթ Գամփի պես», – ասել է Ռոբի Ուիլյամսը։
Հիշեցնենք, որ Take That խմբի մասին վավերագրական ֆիլմը, որի կազմում Ուիլյամսը եղել է իր կարիերայի սկզբում, Netflix-ում կցուցադրվի հունվարի 27-ին։