Spotify-ի հիմնադիրը կլքի գլխավոր տնօրենի պաշտոնը

Written by on 2 October 2025

Spotify երաժշտական ծառայության հիմնադիր և գլխավոր տնօրեն Դանիել Էքը հայտարարել է պաշտոնը լքելու իր որոշման մասին ՝ 2006 թվականին ընկերության հիմնադրումից գրեթե 20 տարի անց:

Դանիել Էքը ամբողջությամբ չի լքի Spotify-ը։ Նա կստանձնի տնօրենների խորհրդի գործադիր նախագահի պաշտոնը, իսկ Spotify-ի ներկայիս նախագահներ Ալեքս Նորստրյոմը և Գուստավ Սյոդերստրյոմը կփոխարինեն նրան։ Ղեկավարի պաշտոնի փոփոխությունը նախատեսված է 2026 թվականի հունվարի 1-ին։

Իր որոշումը Դանիել Էքը բացատրել է նրանով, որ նա իր գրեթե ողջ հասուն կյանքն անցկացրել է որպես Spotify-ի գլխավոր տնօրեն, և այժմ նա պատրաստ է խաղացողից անցնել մարզչի պաշտոնի: Ըստ էության, Դանիել Էքը սկսել է պատրաստել իր ապագա համանախագահներին դեռևս 2023 թվականին՝ վերոնշյալ Ալեքս Նորստրյոմին և Գուստավ Սյոդերստրյոմին նշանակելով ծառայության համանախագահներ։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background