Մոդայի և երաժշտության պայթյուն․ Մայլի Սայրուս & Նաոմի Քեմփբել
Written by 105.5FM on 1 July 2025
Մայլի Սայրուսը ներկայացրել է «Every Girl You’ve Ever Loved» երգի տեսահոլովակը իր վերջին՝ «Something Beautiful» ալբոմից, որը թողարկվել է մայիսին։ Տեսահոլովակում նկարահանվել է լեգենդար սուպերմոդել Նաոմի Քեմփբելը․ երգչուհու հետ դուետով նրանք քայլում են դատարկ պահեստում և կեցվածք ընդունում տեսախցիկի առջև։
Հայտնի է դարձել նաև, որ հուլիսի 16-ին Disney+ և Hulu հոսքային հարթակներում կհեռարձակվի «Miley Cyrus: Something Beautiful» լիամետրաժ ֆիլմը։ Այն հանդիսանալու է ալբոմի տեսողական շարունակությունն ու ներառելու է դրա բոլոր երգերը։ Ֆիլմն արդեն ցուցադրվել է Tribeca կինոփառատոնում և մեկ երեկո՝ ԱՄՆ-ի ու Կանադայի կինոթատրոններում։
Սայրուսի նախագիծը ներկայացվում է որպես ֆենթզի փոփ-օպերա, որն համադրում է երաժշտություն, նորաձևություն և տեսողական փոխաբերություններ։ Նշվում է, որ երկրպագուներին սպասվում է ոչ թե պարզապես համերգային տեսահոլովակ, այլ լիարժեք երաժշտական պատմություն՝ արտահայտված հզոր գեղարվեստական լեզվով։