The Weeknd-ը հրապարակել է Hurry Up Tomorrow ֆիլմի թրեյլերը
Written by 105.5FM on 5 February 2025
The Weeknd-ը (Էյբել Տեսֆայե) հրապարակել է իր առաջին ֆիլմի թրեյլերը՝ Hurry Up Tomorrow: Ըստ սյուժեի՝ անքնությամբ տառապող երաժիշտը հանդիպում է խորհրդավոր անծանոթի։ Հենց նա է «սկսում է բացահայտել իր գոյության բուն էությունը»։ Այսպիսով, մեր առջև ակնարկ է հենց The Weeknd-ի ռեբրենդինգի մասին:
Ֆիլմի ռեժիսորն է Թրեյ Էդվարդ Շուլցը։ Ֆիլմում, բացի Էյբելից, խաղացել են նաև Ջեննա Օրտեգան և Բարի Քեոգանը։ Ֆիլմը ոգեշնչված է երգչի վերջին համանուն ալբոմից, որն ամբողջացնում են «Dawn FM» և «After Hours» երգերը։
Ֆիլմը խոստանում են ցուցադրել մայիսի 16-ին։ Արտադրության համար պատասխանատու է Lionsgate ստուդիան։