Ջոնաս եղբայրները կրճատել է խմբի 20-ամյակին նվիրված առաջիկա շրջագայության մասշտաբները

Written by on 16 June 2025

Ջոնաս եղբայրները հայտարարել են իրենց «Jonas20: Living the Dream» շրջագայության փոփոխությունների մասին, որի շրջանակներում նրանք նույն ամսաթվերին մարզադաշտային համերգները կփոխարինեն ավելի փոքր վայրերում համերգներով։

«Սիրելի երկրպագուներ, մենք աներևակայելի ուրախ ենք հանդիպել ձեզ՝ մեր 20-ամյակի շրջագայության ժամանակ: Մեր յուրաքանչյուր որոշում կայացվում է՝ հաշվի առնելով ձեր հետաքրքրությունները. մենք ցանկանում ենք լավագույն փորձը նվիրել մեր անհավանական երկրպագուներին: Մենք որոշ փոփոխություններ ենք կատարում, բայց մի անհանգստացեք. բոլոր համերգները տեղի կունենան նույն ամսաթվերին և նույն քաղաքներում: Մենք մեր ամբողջ հոգին ներդնում ենք, որպեսզի այս շրջագայությունը դառնա լավագույնը մեր կարիերայում»։

Երաժիշտները հստակեցրել են, որ երկրպագուներին անհրաժեշտ կլինի ձեռք բերել նոր տոմսեր, սակայն նրանք, ովքեր արդեն գնել են չեղարկված ելույթների տոմսերը, նախավաճառքի առաջնահերթ հասանելիություն կստանան:

Շրջագայությունը մեկնարկում է օգոստոսի 10-ին և ավարտվում նոյեմբերի 14-ին։ Փոփոխություններին չնայած՝ խումբը դեռևս պլանավորում է ելույթ ունենալ Նյու Ջերսիի «Մետլայֆ» մարզադաշտում և Բոստոնի «Ֆենվեյ Պարկում»։

Հիշեցնենք, որ Ջո Ջոնասի երկրորդ անհատական ​​ալբոմը, որը բաղկացած է 14 երգից, թողարկվել է անցյալ ամիս։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background