Կիանու Ռիվզը կնկարահանվի Weezer և Dogstar ռոք խմբերի մրցակցության մասին ֆիլմում
Written by 105.5FM on 21 April 2025
Կիանու Ռիվզը կհայտնվի Weezer և Dogstar ռոք խմբերի մրցակցության մասին պատմող պսևդո-վավերագրական ֆիլմում։ Տեղեկությունը տարածել է ինսայդեր Ջեֆ Սնայդերը։ Նա պնդել է, որ դերասանին բաժին կհասնի առաջատար դերերից մեկը։
Նախագիծը նկարագրվում է որպես Էդգար Ռայթի «Սքոթ Պիլգրիմն ընդդեմ աշխարհի» և Էրիկ Ափելի «Տարօրինակը. Էլ Յանկովիչի պատմությունը» ստեղծագործությունների համադրություն։ Դերասանական կազմում են նաև Ջուլիետ Լյուիսը, Էրիկ Անդրեն, Ջոնի Նոքսվիլը և Բեն Շվարցը, ինչպես նաև իրենք՝ երաժիշտները։
Ֆիլմի ռեժիսորներն են լինելու Արիել Շուլմանը և Հենրի Ջուսթը, որոնք «Paranormal Activity» ֆրանշիզայի ռեժիսորներն են։ Ամենայն հավանականությամբ, սյուժեն հիմնված կլինի 90-ականների երկու այլընտրանքային ռոք խմբերի իրական փոխազդեցության վրա։ Weezer-ի ֆրոնտմենը նույնպես հաստատել է, որ մասնակցում է ժապավենի մշակմանը։