Լեդի Գագան կրկին հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում
Written by 105.5FM on 2 June 2025
Լեդի Գագայի Ռիո դե Ժանեյրոյում կայացած համերգը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Այս մասին հաղորդվել է ռեկորդների գրքի կայքում։
Լեդի Գագայի անվճար ելույթը տեղի է ունեցել մայիսի 3-ին Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում։ Համերգին ներկա է եղել մոտ 2.5 միլիոն մարդ։ Սա այն դարձրել է պատմության մեջ ներկաների թվով ամենամեծ մենահամերգը կին երաժիշտների շրջանում։
«Լեդի Գագայի Բրազիլիայում 13 տարվա ընթացքում առաջին ելույթը գերազանցեց Մադոննայի կողմից նույն վայրում 2024 թվականի մայիսի 4-ին սահմանված ռեկորդը», – հաղորդում է կայքը։
Ընդհանուր առմամբ ներկայության թվով ավելի քան 30 տարվա առաջատարը բրիտանացի երաժիշտ Ռոդ Ստյուարտն է։ Երգչի 1994 թվականի Ամանորյա համերգին ներկա է եղել առնվազն 3.5 միլիոն մարդ։