Լիթըլ Սիմզը նոր՝ Lotus ալբոմով շրջագայության է մեկնում ԱՄՆ

Written by on 24 June 2025

Բրիտանացի ռեփեր Լիթըլ Սիմզը հայտարարել է երկու տարվա ընթացքում իր առաջին ամերիկյան շրջագայության մասին՝ հաջակցություն նոր՝ թվով վեցերորդ Lotus ալբոմի, որը թողարկվել է հունիսի սկզբին: Շրջագայությունը մեկնարկում է հոկտեմբերի 26-ին Տորոնտոյում և կներառի խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Ֆիլադելֆիա, Նյու Յորք, Օքլենդ և Ատլանտա: Համերգային շրջագայությունը կեզրափակվի նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում կայանալիք համերգով:

Տոմսերի վաճառքը կսկսվի նախնական գրանցմամբ՝ հունիսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 10:00-ին: Լրացուցիչ նախնական վաճառքը կսկսվի հունիսի 26-ին և 27-ին, գործընթացում ներառելով Spotify-ը և արտիստի պաշտոնական կայքը:

Սիմզի նախորդ ամերիկյան շրջագայությունը 2023 թվականին էր՝ «No Thank You» ալբոմի համար։ 2022 թվականին նա ստիպված էր չեղարկել նախատեսված համերգները ֆինանսական սահմանափակումների պատճառով՝ այն ժամանակ ասելով, որ չի կարող միայնակ վճարել շրջագայության համար որպես անկախ արտիստ։

Նոր՝ «Lotus» ալբոմը, որը բարձր գնահատականի է արժանացել քննադատների կողմից, այդ թվում՝ Rolling Stone-ի չորս աստղերի, շոշափում է անձնական թեմաներ, այդ թվում՝ պրոդյուսեր Ինֆլոյի հետ ցավալի բաժանումը, որին Սիմզը դատի է տվել։

Պարբերականը նշել է թողարկման անկեղծությունը՝ ընդգծելով, որ այն դարձել է արտիստի կարիերայի ամենանձնականը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от simz (@littlesimz)


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background