Դուա Լիպան իր շրջագայությունն ավարտեց Սելենա Գոմեսի երգի քավըրով
Written by 105.5FM on 8 December 2025
Դուա Լիպան հուզիչ կերպով ավարտեց իր Radical Optimism համաշխարհային շրջագայությունը Մեխիկոյում՝ կատարելով Սելենա Գոմեսի լեգենդար “Amor Prohibido” երգի քավըրը։ Եզրափակիչ համերգը տեղի է ունեցել GNP Seguros մարզադաշտում և դարձել երգչուհու իննամսյա շրջագայության գագաթնակետը։
Լիպան բացատրել է իր երգի ընտրությունը՝ իսպաներենով դիմելով հանդիսատեսին.
«Ես յուրահատուկ կապ եմ զգում Սելենայի հետ և նրա՝ երկու աշխարհներին պատկանելու զգացողության հետ։ Ես ինձ զգում եմ և՛ ալբանացի, և՛ անգլիացի, ինչպես նա՝ մեքսիկացի և ամերիկացի»։
Շրջագայության ընթացքում երգչուհին կատարել է քավըրներ՝ ոգեշնչված այն երկրներից, որտեղ ելույթ է ունեցել՝ ԱՄՆ-ից մինչև Եվրոպա և Լատինական Ամերիկա։ Յուրաքանչյուր քաղաքում նա ընտրել է տեղական հիթեր՝ երբեմն բեմ հրավիրելով այնպիսի աստղերի, ինչպիսիք են Գվեն Ստեֆանին, Բիլի Ջո Արմսթրոնգը և Լիոնել Ռիչին։ Ավելի վաղ Բոգոտայում Դուա Լիպան կատարել է նաև Շակիրայի “Antología” երգի քավըրը։