Մայլի Սայրուսը հունիսին Tribeca փառատոնում կներկայացնի «Something Beautiful» ֆիլմը
Written by 105.5FM on 23 May 2025
Մայլի Սայրուսը 2025 թվականի հունիսին Tribeca կինոփառատոնում կներկայացնի «Something Beautiful» ֆիլմը, որը կծառայի որպես նրա համանուն իններորդ ստուդիական ալբոմի վիզուալ ուղեկցորդ։ Ալբոմը կթողարկվի մայիսի 30-ին։
Apple Music-ին տված հարցազրույցում երգչուհին բացատրել է, թե ինչու է որոշել նախագիծը թողարկել կինոթատրոններում.
«Ես ուզում էի, որ իմ երկրպագուները զգան պահն ու խորությունը։ Դա պետք է լինի իրադարձություն, այլ ոչ թե պարզապես ականջակալների ֆոնային երաժշտություն»։
Սայրուսը սկզբում պլանավորել է մի շարք մտերիկ համերգներ անցկացնել անսովոր վայրերում, օրինակ անտառում կամ բուրգերի մոտակայքում։ Սակայն նա հրաժարվել է այդ մտքից՝ Հարիսոն Ֆորդի հետ զրույցից հետո։ Նրա խոսքով՝ դերասանը խելամտորեն նշել է, որ նման շրջագայությունը կլինի լոգիստիկորեն բարդ և թանկ։
«Something Beautiful»-ը կլինի յուրօրինակ փոփ օպերա՝ 13 օրիգինալ թրեքերով։ Համահեղինակներն ու ռեժիսորներն են` Մայլի Սայրուսը, Ջեյքոբ Բիքսենմանը և Բրենդան Ուոլթերը։ Պրոդյուսերական թիմում են՝ Փանոս Կոսմատոսը, Նիք Սփայսերը, Նեյթ Բոլոտինը և Արամ Թերցակյանը։