Ռեփեր P. Diddy-ին մեղադրում են կանիբալիզմի մեջ

Written by on 21 January 2025

Բանտում գտնվող ռեփեր Շոն Քոմբսին, որը հայտնի է P. Diddy կեղծանունով, մեղադրել են մարդակերության մեջ։ Նրա նախասիրությունների մասին հայտնել է երգչուհի Սառա Ռիվերսը՝ «Դիդդի. վատ տղայի ստեղծումը» («Diddy: The Making of a Bad Boy») վավերագրական ֆիլմի շրջանակներում:

«Նա կորցրեց ինքնատիրապետումը և իմ գործընկերներից մեկին ասաց. «Դու ինձ այնքան ես զայրացնում, որ ես ուզում եմ ուտել քո միսը»,-պատմել է Սառան:

Արտիստի խոսքով՝ Կոմբսի և նրա գործընկերոջ միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել MTV հեռուստաալիքի «Making the Band» շոուի երկրորդ սեզոնի նկարահանման ժամանակ։ Շոնը նաև սպառնացել է ծեծի ենթարկել մեկ այլ մասնակցի երաժշտական ​​ռեալիթի շոուի ժամանակ՝ ասելով, որ հեշտությամբ կարող է գտնել մեկին, որը փողի համար վնասի իրեն: Ռիվերսը պատմել է, որ խուսափում էր ռեփերի հետ անձնական շփումից և վախենում էր նրա հետ մենակ մնալ նրա պահվածքի պատճառով։

Ավելի վաղ P. Diddy-ին կապել էին ԱՄՆ-ում բռնկված հրդեհների հետ։ Ամերիկացի պաշտոնյա Քեթրին Օսթին Ֆիտսի կարծիքով ՝ սեռական հանցագործությունների մեջ մեղադրվող Քոմբսը կարող էր անտառային հրդեհներ հրահրել, որոնք մոլեգնում են Կալիֆորնիա նահանգում՝ ապացույցները թաքցնելու համար:


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background