The Beatles-ի անդամների որդիները համատեղ երգ են ձայնագրել
Written by 105.5FM on 18 June 2025
The Beatles-ի անդամների որդիները միավորվել են Mantra of the Cosmos խմբի նոր՝ «Rip-Off» երգում։ Ռինգո Սթարի որդին և խմբի հիմնադիրը՝ Զաք Սթարքին, ձայնագրել է երգը Շոն Օնո Լենոնի և Ջեյմս Մաքքարթնիի հետ համատեղ։
Նոր երգը ներկայացվել է Սթարքի սոցիալական ցանցերում, որտեղ նա հրապարակել է թրեքի մի հատված խմբի անդամների և նրանց հայտնի հայրերի պատկերներով։ Երգի ամբողջական տարբերակը դեռ հասանելի չէ։
The Telegraph-ին տված հարցազրույցում Զաք Սթարքին հաստատել է, որ չի փորձում կրկնել հայրերի լեգենդար խմբի հաջողությունը և չի կրկնօրինակում նրա հնչողությունը: Նրա խոսքով՝ Լենոնի և Մաքքարթնիի որդիների հետ համատեղ աշխատանքը պարզապես իր նախագծի նոր կողմն է: Նա նաև հումորով նշել է, որ նոր սերնդի երաժիշտները մեծացել են իրենց ծնողներից բոլորովին այլ պայմաններում։
«Rip-Off»-ը Շոնի և Ջեյմսի արդեն երկրորդ համագործակցությունն էր. անցյալ տարի նրանք թողարկեցին «Primrose Hill» նուրբ ակուստիկ ստեղծագործությունը:
Посмотреть эту публикацию в Instagram