Հարի Սթայլզն ակնարկել է վերադարձի մասին. ամբողջ աշխարհում հայտնվել են խորհրդավոր պաստառներ

Written by on 14 January 2026

Կարծես թե Հարի Սթայլզը պատրաստվում է իր երաժշտական կարիերայի նոր փուլին։ Երկրպագուներն ամբողջ աշխարհում նկատել են We Belong Together մակագրությամբ գովազդային պաստառներ, արտահայտություն, որն ամբողջացրել է արտիստի վերջին տոնական տեսահոլովակը: Նման պաստառներ են հայտնվել Լոնդոնում, Փարիզում, Նյու Յորքում, Սիդնեյում և այլ քաղաքներում, իսկ երգչի պաշտոնական կայքում նման գրություն է հայտնվել:

Երկրպագուները ենթադրում են, որ We Belong Together-ը կարող է լինել նոր ալբոմի կամ սինգլի անվանումը, չնայած դեռ պաշտոնական հաստատում չկա: Page Six-ը հաղորդում է, որ Սթայլզն արդեն պայմանագիր է կնքել Madison Square Garden-ում նոր համերգների համար և պատրաստվում է այս տարի վերադառնալ բեմ: BBC News-ի փոխանցմամբ՝ արտիստը նաև նախատեսում է մի շարք համերգներ Մանչեսթերի Co-op Live-ում, որտեղ նա ներդրող է։

Սթայլզը թողարկել է իր վերջին ալբոմը՝ Harry’s House-ը, 2022 թվականին: Այն արժանացել է Գրեմմիի և BRIT մրցանակների՝ որպես տարվա ալբոմ, և երգչին համաշխարհային ճանաչում բերել: Լուրեր են շրջանառվում, որ չորրորդ ստուդիական ալբոմն արդեն իսկ աշխատանքային փուլում է. երաժիշտը նոր նյութ է ձայնագրում Լոնդոնի RAK Studios-ում։

Բացի այդ, 2025 թվականի վերջին Հարրի Սթայլզը թողարկեց նոր՝ «Forever, Forever» երգի նոստալգիկ տեսահոլովակը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background