Երգչուհի Lorde-ը հայտարարել է նոր սինգլի թողարկման մասին
Written by 105.5FM on 17 April 2025
Երգչուհի Lorde-ը X սոցիալական ցանցում հայտարարել է նոր սինգլի՝ «What Was That»-ի թողարկման մասին։ Երգչուհին միայն նշել է, որ թողարկումը տեղի կունենա «շուտով», ինչը իրարանցում է առաջացրել իր հետևորդների շրջանում. բոլորը ցանկանում են իմանալ թե երբ է կոնկրեդ դա տեղի ունենալու։
Հրապարակմանը կցված է լուսանկար, որտեղ Lorde-ը պատկերված է խոշոր պլանով։ Սա, ամենայն հավանականությամբ, նոր թողարկվելիք երգի շապիկն է։ Երգչուհին ավելի վաղ հրապարակել էր նաև փոքրիկ հատված թրեքից։
My new song What Was That. Out soon.
Shot by Talia Chetrit https://t.co/GtxEmWitUA pic.twitter.com/Yp8YCJSp7L— Lorde (@lorde) April 16, 2025
Lorde-ի վերջին՝ «Solar Power» ալբոմը թողարկվել է 2021 թվականին։