Բիլլի Այլիշը 18 տարեկան է․ 8 փաստ արտիստի մասին

Written by on 18 December 2019

1. Բիլլին 11 տարեկանից երգեր է գրում։

Vogue-ի հետ զրույցում Բիլլին ասել է, որ եղել է Լոս Անջելեսի մանկական երգչախմբի անդամ։ Այդ ընթացքում նա զարգացրել է իր երգեցողությունը։ — Բայց ես միշտ երգել եմ, ամեն վայրկյան, նույնիսկ այնքան շատ, որ ընտանիքս ասում էր՝ ձայնդ կտրիր։ 

2. Նրա եղբայր Ֆինեասն օգնում է երաժշտություն ստեղծել։

Ֆինեասը Բիլլիին օգնում է երգեր գրելու գործում և զբաղվում է գործիքավորմամբ։ — Ես օգնում եմ Բիլլիին էլ ավելի լավ պատմել իր պատմությունը, իսկ իր երգերը միայն իրենն են։

3. Բիլլին Ջաստին Բիբերի երկրպագու է։

Բիլլին խոստովանել է, որ 12 տարեկանից սիրահարված է Բիբերին։ Նրանք առաջին անգամ հանդիպել են Coachella-ի ժամանակ։

4. Նա հայտնի է դարձել Soundcloud-ով։

Իր հայտնի Ocean Eyes հիթն առաջին անգամ ձայնագրման ինդուստրիայում աչքի է ընկել 2016 թվականին SoundCloud-ում թողարկվելուց հետո։

5. 2000-ականներին ծնված միակ երգիչը, ով ունի Billboard-ում #1 սինգլ։

Նա նաև ամենաերիտասարդ աղջիկն է, ով #1 ալբոմ ունի Մեծ Բրիտանիայում։

6. Իրեն ոգեշնչող արտիստները շատ տարբեր են։

Այլիշը մանկուց լսել է Beatles, Green Day, Ավրիլ Լավին և Ջաստին Բիբեր։ Երգչուհու խոսքով՝ իրեն ամենաշատը ոգեշնչում է հիփ-հոփը, մասնավորապես՝ Tyler, the Creator-ն ու Childish Gambino-ն։

7. Իր When We Fall Asleep ալբոմը ձայնագրել է ննջասենյակում։

Չնայած, որ Բիլլին կարող էր իրեն թույլ տալ աշխարհի ամենաթանկ ձայնագրման ստուդիան, նա որոշեց իր ալբոմի մեծ մասը ձայնագրել ննջասենյակում՝ օգտագործելով համակարգչային սոֆթ ու տեխնիկա, ինչը բնորոշ է ինդի երաժիշտներին։

8. Սարսափ ֆիլմերի և ալբոմի շապիկի մասին։

Բիլլիի առաջին ստուդիական  When We Fall Asleep ալբոմի ոչ միայն լիրիկական պարունակությունը, այլ նաև շապիկը ոգեշնչված են սարսափ ֆիլմերով, մղձավանջներով, գիտակցված երազատեսությամբ․․․ Ավստրալական Բաբադուկ ֆիլմը հիմնական ոգեշնչման աղբյուրն էր։

Աղբյուրներ՝ Seventeen, Music Minnesota


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background