Անբուժելի հիվանդ Սելին Դիոնը կվերադառնա բեմ
Written by 105.5FM on 24 March 2026
Լեգենդար կանադացի երգչուհի Սելին Դիոնը կվերադառնա բեմ առողջական խնդիրների պատճառով երկարատև դադարից հետո, հաղորդում է Variety-ն։
Հրապարակման համաձայն՝ Դիոնը այս աշնանը ելույթ կունենա Փարիզում՝ La Defense Arena-ում, որը տեղավորում է 40,000 հանդիսատես։ Համերգները տեղի կունենան սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։ Արտիստը ելույթ կունենա շաբաթական երկու անգամ։
Դիոնի ելույթները Ֆրանսիայում նախատեսված էին 2020 թվականին՝ նրա համաշխարհային շրջագայության շրջանակներում, սակայն հետաձգվեցին համավարակի պատճառով։ Այնուհետև համերգը կրկին հետաձգվեց երգչուհու առողջական խնդիրների պատճառով։
2022 թվականին Սելին Դիոնի մոտ ախտորոշվեց մկանային կոշտության համախտանիշ, որը բնութագրվում է անընդհատ ջղաձգումներով, որոնք ուղեկցվում են ուժեղ ցավերով։ Երգչուհին դա անվանել էր իր կյանքի ամենադժվար փորձություններից մեկը, բայց վստահություն հայտնել, որ մի օր կվերադառնա բեմ։