Ֆիլ Քոլինզը մտածում է բեմ վերադառնալու և նոր երաժշտության վրա աշխատելու մասին
Written by 105.5FM on 16 November 2026
75-ամյա բրիտանացի երաժիշտ Ֆիլ Քոլինզը չի բացառում կրկին ելույթ ունենալու և ձայնագրվելու հնարավորությունը, չնայած առողջական լուրջ խնդիրներին։ Նա այս մասին խոսել է նոյեմբերի 14-ին Լոս Անջելեսի Ռոքնռոլի փառքի սրահում ընդգրկվելու արարողության կուլիսներում։ Արտիստը խոստովանել է, որ սովոր չէ անգործ նստել և կցանկանար վերադառնալ ստեղծագործական գործունեությանը։
Քոլինզը նշել է, որ հնարավոր է այլևս չկարողանա հարվածային գործիքներ նվագել, բայց կենդանի ելույթ ունենալը դեռ հնարավոր է։ Նա նաև պլանավորում է վերսկսել երաժշտական արտադրությունը Շվեյցարիայի իր տնային ստուդիայում։ Նա կցանկանար մի քանի երգեր գրել այն երաժիշտների հետ, որոնց հետ նախկինում աշխատել է։
Արարողության ժամանակ Քոլինզը մրցանակ ստացավ սոլո կարիերայի համար։ Նա նախկինում ընդգրկվել էր Ռոքնռոլի փառքի սրահում 2010 թվականին՝ որպես Genesis խմբի անդամ։