Author: 105.5FM
Offset-ը ներկայացրել է Haunted By Fame անվանումով ալբոմը, որը թողարկվել է Motown լեյբլում։ 11 երգից բաղկացած ալբոմը հասանելի է տարբեր սթրիմինգային ծառայություններում: Այն տևում է 23 րոպե: Որոշ թրեքների ձայնագրությանը մասնակցել են այնպիսի կատարողներ, ինչպիսիք են YoungBoy-ը, Never Broke Again-ը, NoCap-ը, Lil Dump-ը։ Album of the Year կայքում օգտատերերի գնահատականն այս պահին հասել է 64 […]
Իսպանացի երգչուհի Ռոզալիան ներկայացրել է իր նոր՝ «Berghain» սինգլը, որը նրա առաջիկա՝ «Lux» ալբոմի առաջին երգն է, որի թողարկումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին: Իսպաներենով, անգլերենով և գերմաներենով հնչող կոմպոզիցիան անվանակոչվել է Բեռլինի հայտնի ակումբի անունով։ Ձայնագրությանը մասնակցել են լեգենդար Բյորկը և փորձարարական երաժիշտ Իվ Թումորը, իսկ նվագախմբային մասերը կատարել Է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը: Թրեքի թողարկումը […]
Սելենա Գոմեսը թողարկել է «In the Dark» երգի տեսահոլովակը, որը Netflix-ի «Nobody Wants This» սերիալի երկրորդ եթերաշրջանի սաունդթրեքն է։ Ռետրո տեսահոլովակում երգչուհին հայտնվում է սև զուգագուլպաներով՝ սպիտակ բազմոցին, իսկ հետո՝ փայլուն կաշվե բաճկոնով՝ շրջապատված ծխով։ 1980‑ականներից ոգեշնչված երգը ուղեկցում է կադրերը ռոմանտիկ մթնոլորտով: Տեսահոլովակի նկարահանումները տևել են ութ ժամից էլ պակաս։ «Ես մտածեցի, որ հետաքրքիր […]
Թեյլոր Սվիֆթի տասներկուերորդ ալբոմը՝ «The Life of a Showgirl»-ը, շարունակում է գլխավորել Billboard 200-ը՝ Ամերիկայի առաջատար ալբոմների չարթը։ Luminate-ի տվյալներով՝ անցյալ շաբաթ ԱՄՆ-ում վաճառվել է 338,000 համարժեք ալբոմ։ Սա 92%-ով ցածր է հոկտեմբերի 3-ին ալբոմի թողարկման ժամանակ սահմանված ռեկորդային 4 միլիոնից։ Թեյլոր Սվիֆթի ալբոմը չարթում գերազանցել է «K-Pop Demon Hunters» մուլտֆիլմի սաունդթրեք ալբոմը և քանթրի […]
Բիլլի Այլիշը հուզիչ շնորհակալություն է հայտնել երկրպագուհուն, որը նրան օգնության է հասել Մայամիում կայացած համերգի ժամանակ տեղի ունեցած տհաճ միջադեպի ժամանակ: Ելույթին ներկա 18-ամյա Անիան անմիջապես արձագանքել է, և ակտիվորեն միջամտել իրավիճակին, երբ ագրեսիվ մեկը բռնել է երգչուհուն: Կարմիր բանդանայով աղջիկը հստակ երևում էր բազմաթիվ տեսանյութերում, որտեղ նա ոչ միայն օգնել է Այլիշին, այլև հետապնդել […]
Ամերիկացի գործարար Քայլի Ջենները երկրպագուներին զարմացրել է «Fourth Strike» դեբյուտային կոմպոզիցիայի թողարկմամբ, որտեղ ոչ միայն կատարել է վոկալային մասը, այլ նաև ռեփ է կարդացել: Երգը գրվել է Terror Jr փոփ դուետի համահեղինակությամբ և հանդիսանում է նրա «3 Strikes» կոմպոզիցիայի տրամաբանական շարունակությունը, որը թողարկվել էր 2016 թվականին։ Variety-ի տվյալներով՝ Քայլին «Fourth Strike»-ում մեկ տուն է կատարել, […]
Հեղինակավոր Rolling Stone հրատարակությունը հրապարակել է 21-րդ դարի առաջին քառորդի 250 լավագույն երգերի ցանկը։ Ներկայացվել է նաև կորեական մշակույթը՝ չորս K-pop երգերով։ BTS -ի «Spring Day»-ը զբաղեցրել է առաջին հորիզոնականը կորեացի արտիստների շրջանում՝ զբաղեցնելով 37-րդ հորիզոնականը։ Երգը բնութագրվել է որպես «բացարձակ խոցելիության պահ, որը դարձել է դարի խոշորագույն փոփ արտիստների խորհրդանշական երգը»։ Նշվում է, որ […]
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը ներկայացրել է իր 12-րդ ստուդիական ալբոմը՝ The Life of a Showgirl: Այնտեղ արտիստը պատմում է, թե ինչպիսին է եղել իր կյանքը ռեկորդային համաշխարհային շրջագայության՝ The Eras Tour-ի ժամանակ, որը 2024 թվականին ամբողջ աշխարհում ապահովել է լեփ-լեցուն մարզադաշտեր: Ալբոմը երգչուհու կարիերայում ամենակարճն է՝ ընդամենը 41 րոպե տևողությամբ։ Թեյլորի խոսքով՝ նա ցանկացել է […]
Spotify երաժշտական ծառայության հիմնադիր և գլխավոր տնօրեն Դանիել Էքը հայտարարել է պաշտոնը լքելու իր որոշման մասին ՝ 2006 թվականին ընկերության հիմնադրումից գրեթե 20 տարի անց: Դանիել Էքը ամբողջությամբ չի լքի Spotify-ը։ Նա կստանձնի տնօրենների խորհրդի գործադիր նախագահի պաշտոնը, իսկ Spotify-ի ներկայիս նախագահներ Ալեքս Նորստրյոմը և Գուստավ Սյոդերստրյոմը կփոխարինեն նրան։ Ղեկավարի պաշտոնի փոփոխությունը նախատեսված է 2026 […]
Դոջա Քեթը թողարկել է «Stranger» երգի պաշտոնական տեսահոլովակը, որը ներառված է նրա հինգերորդ՝ Vie ստուդիական ալբոմում: Ալբոմը թողարկվել է անցյալ շաբաթ և հիթ է դարձել ունկնդիրների շրջանում։ Տեսահոլովակը YouTube-ում ընդամենը մի քանի ժամվա ընթացքում մոտ 400,000 դիտում է հավաքել: Մեկնաբանները գովաբանում են տեսողական նյութերը, որտեղ Դոջան ներկայանում է որպես հարսնացու: Երկրպագուներին հետաքրքրել է նաև տեսահոլովակի […]