Author: 105.5FM
Page: 3
Այս շաբաթ ռոք աշխարհում կարող է մեծ իրադարձություն տեղի ունենալ: Չորեքշաբթի՝ օգոստոսի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին, կավարտվի Linkin Park-ի խորհրդավոր հետհաշվարկը։ Նույն օրը կարևոր հայտարարություն է սպասվում Sum 41 ռոք խմբի մենակատար Դերիք Ուիբլիից։ Linkin Park-ն արդեն երկար ժամանակ փնտրում է նոր վոկալիստ իր 2025 թվականի վերադարձի համար, և հավանական թեկնածուների թվում նույնիսկ դիտարկվում […]
Բրիտանական Oasis ռոք խումբն իր սոցիալական ցանցերում հայտարարել է, որ կազմալուծումից 15 տարի անց շրջագայության է մեկնելու Բրիտանիա և Իռլանդիա: Oasis-ի մասնակիցները համերգ կունենան Ուեմբլի մարզադաշտում 2025 թվականի ամռանը: Ելույթ է նախատեսվում նաև Մանչեսթերում և մի քանի մասշտաբային համերգներ Հիթոն այգում և Ուեմբլի մարզադաշտում: Նոել և Լիամ Գալագեր եղբայրների համերգների տոմսերը վաճառքի կհանվեն արդեն այս […]
Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի բաժանման մասին լուրերը պտտվում են արդեն մի քանի ամիս։ Աստղերին վաղուց միասին չեն տեսել, նրանք նույնիսկ վաճառքի են հանել իրենց առանձնատունը Բևերլի Հիլզում և նշել իրենց ամուսնության երկրորդ տարեդարձը տարբեր քաղաքներում։ Այժմ հայտնի է դարձել, որ հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգերից մեկի սիրո պատմությունն իսկապես մոտենում է ավարտին։ Նախօրեին՝ հարսանեկան արարողության տարեդարձին, […]
Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Քրիստինա Ագիլերան պատասխանել է իր կազմվածքի վերաբերյալ քննադատություններին։ Մասնավորապես, կտրուկ փոփոխության պատճառով երգչուհուն սկսեցին կասկածել աստղերի շրջանում այժմ լայն տարածում ունեցող դեղամիջոցի՝ Ozempic-ի չարաշահման մեջ, որը նախատեսված է շաքարախտի բուժման համար, սակայն հայտնիները օգտագործում են որպես նիհարելու միջոց։ Երգչուհին դարձել է Glamour ամսագրի նոր համարի հերոսուհին, նկարահանվել է ֆոտոշարքում և հարցազրույց […]
Դերասանուհի և երգչուհի Մայլի Սայրուսը, ով հայտնի է դարձել Հաննա Մոնտանայի դերով՝ Disney-ի համանուն նախագծում, ստացել է պաշտոնական լեգենդի կարգավիճակ։ Այս մասին հայտնում է Variety-ն։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Կալիֆորնիայում։ Գրեմմիի մրցանակակիրը, ստանալով իր նոր կոչումը, բեմից մոտիվացնող ելույթով դիմել է ներկաներին. «Ես կբացահայտեմ լեգենդի փոքրիկ գաղտնիք. լեգենդներն էլ են վախենում, ես հիմա շատ վախենում […]
Ամերիկացի երգչուհի Գվեն Ստեֆանին երկրպագուներին ասել է, որ վնասվածք է ստացել և պատրաստվում է չեղարկել իր առաջիկա ելույթը։ Այս մասին նա գրել է Instagram-ում։ «Վերջերս ստացած վնասվածքի հետևանքով և բժիշկներիս հետ խորհրդակցելուց հետո ես իմացա, որ օգոստոսի 17-ին չեմ կարողանա ելույթ ունենալ «Hard Rock Live»-ում, Ատլանտիկ Սիթիի Etess Arena-ում»,- բացատրել է 54-ամյա աստղը: Նա ներողություն […]
78-ամյա Շերը որոշել է բացահայտել իր բոլոր գաղտնիքները։ Պարզվում է, որ դրանք քիչ չեն և բավականեցնում են երկու հատոր հուշագրության համար։ Առաջինը լույս կտեսնի հենց այս աշնանը։ «Cher: The Memoir, Part One»-ը պատմում է երգչուհու փառքի արտասովոր սկզբի մասին՝ մանկությունից մինչև Սոնի Բոնոյի հետ հանդիպումը և ամուսնությունը: Գիրքը բացահայտում է շատ բարդ հարաբերություններ, որոնք նրանց […]
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը մտել է իր նախընտրական շտաբ՝ երգչուհի Բեյոնսեի «Freedom» երգի ներքո։ Փոփ աստղը մի քանի ժամ առաջ թույլ է տվել Հարրիսին օգտագործել իր ստեղծագործությունը որպես նախագահական քարոզարշավի մաս, նշում է CNN-ը։ Հայտնի է, որ Քամալա Հարիսը Բեյոնսեի արվեստի երկրպագուն է։ 2024 թվականին քաղաքական գործիչը խոստովանել էր, որ իրեն դուր է եկել երգչուհու […]
Քիմ Քարդաշյանը նկարահանվել է Balenciaga ապրանքանիշի գովազդային արշավում՝ Մերլին Մոնրոյի կերպարով։ Ռեալիթի շոուի 43-ամյա աստղը կեցվածք է ընդունել սպիտակ կեղծամով, կարմիր զգեստով և սև վերարկուով՝ ուսերին։ Քիմը նախկինում արդեն եղել էր նորաձևության տան դեմքը այն բանից հետո, երբ նրա նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը, նրան ծանոթացրել էր դիզայներ Դեմնա Գվասալիայի հետ: Նա փոխեց իմիջը երկու տարի […]
Բրիտանացի երգչուհի Ադելը հայտարարել է երաժշտական կարիերայում երկարատև ընդմիջման մասին: Կատարողի խոսքը մեջբերել է գերմանական ZDF հեռուստաալիքը։ «Ես լիովին ուժասպառ եմ եղել Լաս Վեգասում ամեն շաբաթ-կիրակի բեմում ելույթ ունենալուց հետո: Երաժշտության հետ կապված ծրագրեր չունեմ. ինձ մեծ ընդմիջում է պետք»,- ասել արտիստը։ 2022 թվականի նոյեմբերից աստղը ամեն շաբաթ համերգներ է տալիս Weekends With Adele ծրագրի […]