Բենսոն Բունը թողարկել է «Mystical Magical» նոր երգը
Written by 105.5FM on 25 April 2025
Հինգշաբթի Բենսոն Բունը թողարկել է իր նոր՝ «Mystical Magical» երգը, Coachella փառատոնում դրա համերգային դեբյուտից հետո։ Այն Բենսոնի «American Heart» ալբոմի երկրորդ սինգլն է, որը թողարկվելու է հունիսի 20-ին Night Street Records/Warner Records-ի կողմից։
Բունը իր դեբյուտը Coachella փառատոնում նշեց ապրիլի 11-ին, որտեղ նա ներկայացրեց Queen խմբի կիթառահար Բրայան Մեյին՝ 1975 թվականի էպիկական «Bohemian Rhapsody» հիթը քավըր անելու համար, ինչպես նաև իր երկրպագուներին հնարավորություն տվեց ծանոթանալ իր նոր սինգլին՝ առաջին անգամ կատարելով «Mystical Magical»-ը։ Նրա համագործակցությունը Բրայան Մեյի հետ ոչ միայն մշակութային կամուրջ ստեղծեց սերունդների միջև, այլ նաև ամրապնդեց Բենսոնի դիրքը որպես նորաստեղծ, սակայն ինքնավստահ արտիստ համաշխարհային բեմում։