Author: 105.5FM
Page: 31
ԱՄՆ-ում մեկնարկում են հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության նախապատրաստական լայնածավալ աշխատանքները։ Թե կոնկրետ ինչպես է դա տեղի ունենալու՝ հանդիսատեսով, թե առանց հանդիսատեսի, դեռ պարզ չէ։ Սակայն հայտնի է, որ այս անգամ այն ունենալու է հաղորդավար։ Նշենք, որ վերջին անգամ 2018 թվականին է մրցանակաբաշխությունն ունեցել հաղորդավար՝ կատակերգու և դերասան Ջիմի Քիմելը։ Գրում է Variety-ն: Հիշեցնենք, շատ հայտնի դեմքեր […]
Կանադացի դերասան Կիանու Ռիվզը, ով նկարահանվել է «The Matrix Resurrections»-ում, ֆիլմի պրեմիերայի ժամանակ բախվել է լրագրողի տեսախցիկին։ Միջոցառման տեսանյութը հրապարակվել է Viral Today յութուբյան ալիքում։ Ինչպես երևում է կադրերում, Ռիվսը նկատելով լրագրողին, կտրուկ թեքվում է դեպի նրա կողմն ու հարվածում տեսախցիկին՝ կարծես ելք փնտրելով «Մատրիցայից»։ Ավելի վաղ հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը ComicBook-ին տված հարցազրույցում հաստատել […]
Բեյոնսեն և Ջեյ Զին ընդգրկվել են օսկարյան շորթ-լիսթում։ Ամերիկյան կինոակադեմիան ցուցակը հրապարակել է դեկտեմբերի 22-ին իր պաշտոնական կայքում։ Հայտնում է regnum.ru -ն։ «Լավագույն երգ» անվանակարգի համար Բեյոնսեն կպայքարի «Be Alive» երգով՝ գրված «Ռիչարդ արքան» ֆիլմի համար, Ջեյ Զին «Guns Go Bang» երգով՝ «Նրանք ընկնում են» վեստերնի համար և Արիանա Գրանդեն «Just Look Up» երգով՝ «Մի […]
«Միսս Տիեզերք 2021»-ի մասնակից Յուրի Վատանաբեի կերպարը քննադատության է արժանացել Ճապոնիայում, գրում է Japan Today-ը։ Դեկտեմբերի 13-ին Իսրայելի Էյլաթ քաղաքում անցկացված «Միսս Տիեզերք» 70-րդ մրցույթին մասնակցել է 80 մասնակից ամբողջ աշխարհից։ Ճապոնիայում ուշադրությունը է գրավել Յուրի Վատանաբեի զգեստը։ Նա ազգային տարազների դեֆիլեի ժամանակ հանդիսատեսի առջև ներկայացել է կայսերական ընտանիքի խորհրդանիշ համարվող «ննջեցյալների կիմոնո»-ով։ Օգտատերերն այս […]
Երկուշաբթի օրը հայտարարվեցին «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հավակնորդների անունները։ Մրցանակը կհանձնվի արդեն 79-րդ անգամ։ Հայտնում է Ինտերֆաքսը։ «Լավագույն դրամա» անվանակարգում առաջադրվել են՝ Դենի Վիլնևի «Դյունա», Ռեյնալդո Մարկուսի «Ռիչարդ արքան», Քեննեթ Բրանայի «Բելֆաստ», Սիան Հեդերի «CODA. խուլ ծնողների երեխան», Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանություն» ֆիլմերը։ «Լավագույն կատակերգություն»/մյուզիքլ անվանակարգում առաջադրվել են՝ «Սիրանո», «Մի նայիր վեր», « Licorice Pizza», «Թիկ-Թակ […]
Space X ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը՝ Հիլսբորոյում Կալիֆորնիայի առանձնատունը վաճառելուց հետո, պաշտոնապես անօթևան է դարձել, հայտնում է foxbusiness.com -ը։ Միլիարդատերն այն 32 միլիոն դոլարով հանձնել է անանուն գնորդին։ 19 հեկտարանոց առանձնատունը նրա վերջին անշարժ գույքն էր, քանի որ նախկինում Մասկն արդեն հասցրել էր վաճառել նահանգի իր բոլոր տները: Նշենք, որ, մինչ այդ […]
Դեկտեմբերի 6-ին, Ջինի, Ջի Մինի և Չոնգուկի Կորեա ժամանելուց անմիջապես հետո, լեյբլը հայտարարեց BTS-ի պաշտոնական արձակուրդի մասին։ Սա նրանց երկրորդ պաշտոնական երկարատև արձակուրդն է 2019 թվականի օգոստոսից ի վեր։ Հայտնում է billboard-ը։ Ըստ հայտարարության՝ տղաները կվերադառնան նոր ալբոմով և կշարունակեն իրենց «Permission to Dance on Stage» շրջագայությունը Սեուլում հաջորդ տարվա մարտին՝ արձակուրդից հետո։ Big Hit […]
Բիլլի Այլիշը «PETA»-ի կողմից (People for the Ethical Treatment of Animals) ճանաչվել է 2021 թվականի «Տարվա մարդ»: 19-ամյա երգչուհին դարձավ պատմության մեջ այս մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը։ Նախկինում «PETA»-ն այս կոչումը շնորհել է՝ Խոակին Ֆենիքսին, Օփրա Ուինֆրիին, Անժելիկա Հյուսթոնին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսին և այլոց։ Հայտնում է intermedia-ն։ Բիլլին վեգան է և հրապարակայնորեն պրոպագանդում է դա: Այսպիսով, […]
Ֆորբսի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ կինը, դեկտեմբերի 2-ին հանդիսավոր կերպով հրաժեշտ կտա իր պաշտոնին և ժողովրդին։ Անգելա Մերկելն արդեն ընտրել է այն երգերը, որոնց ներքո անց է կացվելու երեկոն։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Մերկելը երեկոյի սաունդթրեքի ընտրությամբ, ստիպել է գերմանացիներին մտածել այն մասին, թե ինչքանո՞վ են ճանաչում 16 տարի շարունակ իրենց ղեկավարողին. դա […]
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հրապարակավ ներողություն է խնդրել կնոջից՝ հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանից։ Այս մասին նա գրել է Twitter-ում։ Հիփ-հոփ արտիստն ասել է, որ ցանկանում է ներողություն խնդրել կնոջից՝ իր անձնականը հանրայնացնելու համար։ Սակայն նա չի հստակեցրել, թե ինչի մասին է գնում խոսքը։ Քանյեն նաև շնորհակալություն է հայտնել Քիմին, իրեն միշտ սատարելու համար, ցավով […]