Բիլլի Այլիշը հայտնվել է 2022 թվականի ամենաազդեցիկ կանանց ցուցակում

Written by on 2 December 2022

Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը հայտնվել Է Financial Times-ի 2022 թվականի 25 ամենաազդեցիկ կանանց ցուցակում։ Ամբողջական ցանկը հրապարակվել է պարբերականի կայքում։

Վարկանիշը կազմողները նշել են, որ Այլիշն իր կյանքի 20 տարվա ընթացքում հասել է մեծ բարձունքների։ «Բիլլի Այլիշը դարձել է Գլաստոնբերիի և Քոաչելլայի փառատոնների առաջատար կատարող, «Գրեմմիի» յոթակի դափնեկիր, Բոնդի մասին ֆիլմի՝ No Time to Die-ի, սաունդթրեքի կատարող և Օսկարակիր»,- ասված է երգչուհու լուսանկարի նկարագրության մեջ։

Ավելի վաղ Բիլի Այլիշը մեկնաբանել էր «Euphoria»-ի երրորդ եթերաշրջանին մասնակցելու մասին լուրերը։ Նա հայտարարել է, որ սերիալում նկարահանվելու առաջարկ չի ստացել։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background