Author: 105.5FM

Page: 9

Հարավկորեական BTS K-pop խմբի մենակատար Ջինը (իսկական անունը՝ Կիմ Սոկ Ջին) կտանի ջահը 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում։ Հայտնում է Yonhap-ը։ Երաժշտական ​​ոլորտի աղբյուրի հաղորդմամբ՝ երգիչը շուտով պետք է մեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու օլիմպիական կրակի փոխանցումավազքին։ Նրա մասնակցության ստույգ վայրը և ժամանակացույցը չեն հաղորդվում։ Նշվում է, որ երգիչն անցած ամիս է ավարտել իր պարտադիր զինվորական […]

Էդ Շիրանի երկրպագուհի Ամանդա Բարոնն ամուսնացել է երաժշտի նմանակ` Թայ Ջոնսի հետ։ Ընտրյալներն արարողությունն անվանել են «իրենց կյանքի լավագույն օր»։ Հայտնի է, որ «Perfect» հիթի կատարողի երկրպագուն հանդիպել է իր ապագա ամուսնուն երկու տարի առաջ՝ երգչի համերգի ժամանակ։ Շուտով Ամանդան և Թայը երեխա են ունեցել։ Զույգը աղջկան անվանել է Չերի՝ Էդ Շիրանի կնոջ անունով։ Իսկ […]

Անգլիայում Stacy’s աճուրդում վաճառքի է հանվել Beatles-ի 1962 թվականի հազվագյուտ ձայնագրությունը։ Լոտը գնահատվում է 7-ից 9 հազար ֆունտ ստերլինգ։ Աճուրդի տունը հայտնել է, որ վաճառքը գրավել է գնորդների հետաքրքրությունն ամբողջ աշխարհից։ Ոնց տեսնում եք, Beatles-ի հազվագյուտ հուշանվերների շուկան չի դանդաղեցնում զարգացման տեմպը: BBC-ն հայտնում է, որ դեմո ձայնագրությունը պարունակում է Love Me Do երգի վաղ […]

BTS k-pop խմբի անդամ Ջիմինը հայտարարել է իր երկրորդ սոլո ալբոմի թողարկման մասին։ Ալբոմը կկոչվի «Muse» և կներկայացնի «երգչի ճանապարհորդությունը՝ ոգեշնչման նոր աղբյուր գտնելու համար»։ BIGHIT MUSIC լեյբլի հայտարարության համաձայն՝ հարավկորեացի աստղի նոր ալբոմը բաղկացած կլինի յոթ երգից, այդ թվում՝ նախկինում թողարկված «Closer Than This» երգը։ Թողարկումը նախատեսված է հուլիսի 19-ին։ Հիշեցնենք, որ Ջիմինի դեբյուտային […]

Լրատվամիջոցներում անսպասելի տեղեկություն է տարածվել, որ Էլվիս Փրեսլին կարող է կրկին բեմ դուրս գալ։ Շվեդական Pophouse Entertainment ընկերությունը մտադիր է ստեղծել երգչի հոլոգրամները հյուրախաղային ելույթների համար: FT-ի փոխանցմամբ ՝ Pophouse-ն արդեն բանակցություններ է վարում այն կազմակերպությունների հետ, որոնց պատկանում են ռոքնռոլի հանգուցյալ արքայի երաժշտության և կերպարի իրավունքները։ Նշվում է, որ խոսքը միայն կոմերցիոն գործընկերության մասին […]

33-ամյա երգիչ Էդ Շիրանը խոստովանել է, որ դադարել է օգտագործել իր սմարթֆոնը գրեթե 10 տարի առաջվանից։ Այս մասին նա խոսել է Ջեյք Շեյնի Therapuss փոդքաստում։ Երբ հարցազրույցի վերջում Շեյնը Շիրանին առաջարկել է համարներով փոխանակվել, երաժիշտը չի կարողացել բավարարել փոդքաստերի խնդրանքը և միայն առաջարկել է նրան էլեկտրոնային փոստով գրել: «Ես համար չունեմ, կարող եմ Ձեզ միայն […]

Երգչուհի Մայլի Սայրուսը W Magazine-ի հետ զրույցում խոստովանել է, որ սպորտով զբաղվում է բարձրակրունկներով: «Իմ մանտրան, ինչպես ցանկացած մարզիկի պարագայում հետևյալն է՝ «Մարզվեք նրանով, ինչով պատրատվում եք ելույթ ունենալ»․ դրա համար էլ ես մարզվում եմ բարձրակրունկներով»,- բացատրել է Սայրուսը։ Նա պարզաբանել է, որ փոխել է իր կենսակերպը, երբ սկսել է պահպանել սթափությունը։ Երգչուհու խոսքով՝ շատ […]

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը Marvel ոճով ստեղծել է իր սեփական տիեզերքը։ Երգչուհու հաջողության ֆենոմենը բացատրվել է The Guardian-ի հոդվածում։ Նշվում է, որ իր աշխատանքում երգչուհին օգտագործում է բարդ ներքին հղումներ՝ կառուցելով իր մետավերսը։ Շնորհիվ այս մոտեցման, կատարողի երկրպագուները ոչ միայն կոնտենտի պասիվ սպառողներ են, այլ «բիթլմանիայի լավագույն ավանդույթներով հանդես եկող» հետևորդներ, պարզաբանում են լրագրողները։ Հոդվածում […]

Մադոննայի երկրպագուհին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Կանզասցի Տարա Բերին մեկ կատարողին նվիրված ամենամեծ թվով դաջվածքներ է արել։ Տարա Բերին փոփ աստղի երկրպագուն է 1984 թվականից։ Նա խոստովանել է, որ Մադոննայից ամենաշատը՝ «Vogue», «Dress You Up» և «Iconic» երգերն է սիրում: Համաշխարհային ռեկորդի համար նրան ոգեշնչել է նախորդ ռեկորդակիր Նիկի Պատերսոնը. նա 15 դաջվածք է […]

Փոփ երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը մրցանակի է արժանացել Կաննի կինոփառատոնում։ Նա իր գործընկերների հետ ստացել է «Լավագույն դերասանուհի» կոչումը «Էմիլիա Պերես» (2024) ֆիլմում դերակատարման համար։ Ֆիլմի ռեժիսորն է Ժակ Աուդիարը։ NME-ի փոխանցմամբ՝ ֆիլմը նկարահանվել է երաժշտական ​​քրեական կատակերգության ժանրում։ Ֆիլմն ինքնին ջերմորեն է ընդունվել ժյուրիի կողմից և նույնիսկ այս տարվա քիչ մասնակիցերից է, որ […]


Current track

Title

Artist

Background