Մեր մասին

Written by on 1 February 2019

Բարի գալուստ FM-105.5

«FM-105.5» ՍՊԸ հայկական առաջին կոմերցիոն ռադիոկայանն է, որը հիմնադրվել է 1994 թվականին։ Այդ ժամանակհատվածը ամենադժվարն էր նորաստեղծ հանրապետության համար՝ շրջապափակում, էլեկտրականության մատակարարման խնդիրներ և այլն։ Այդ դժվարությունների ֆոնին, որի միջով անցել է մայրաքաղաք Երևանը, եթերում հայտնվում է նոր, երիտասարդ ավյունով և բոլորին հասանելի ռադիոկայան, որը հեռարձակում էր ժամանակակից ակտիվ երաժշտություն՝ բոլորին բերելով լավատեսություն և անսասանելի հավատ մեր երկրի և ժողովրդի կառուցողական ուժին։

Այդ սուղ պայմաններում էլ FM հեռարձակումը և ընդունումը ապացուցել է իր արդյունավետությունը և հասանելիության մատչելիությունը հանրության համար, քանի որ բնակչությունը նույնիսկ հոսանքի բացակյության և թույլ ռադիոազդանշանի պարագայում էլ կարողանում էր ընդունել հեռարձակվող ծրագրերը։ Կարճ ժամանակ անց ամբողջ Հայաստանում ստեղծվեցին նոր FM կայաններ, որոնց շարքում FM-105.5-ն ուներ իր ուրույն  ձեռագիրը։ 24-ամյա աշխատանքի ընթացքում FM-105.5-ը ստեղծել է բազմապիսի ու բազմաժանր ծրագրեր, որոնք սիրվել են ռադիոլսողների կողմից։

Այսօր մեր ռադիոկայանն ունի իր հավատարիմ ունկնդիրների բանակը, որոնց տրամադրում է բարձրաճաշակ համաշխարհային հիթեր, տարբեր ժանրերի երաժշտական և մշակութային հաղորդումներ։

Սփռման տարածքը՝ ք․ Երևան 105.5 հաճախականությամբ։

 

 

 

 


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Շարունակել ընթերցումը

Current track

Title

Artist

Background