Աճուրդի կհանվի Քուրթ Քոբեյնի կիթառը՝ «Smells Like Teen Spirit» տեսահոլովակից

Written by on 13 April 2022

«Fender Mustang» էլեկտրական կիթառը, որն օգտագործել է «Nirvana» ամերիկյան ռոք խմբի մենակատար Քուրթ Քոբեյնը՝ «Smells Like Teen Spirit» տեսահոլովակում, վաճառքի կհանվի «Julien’s Auctions»-ում: Մրցույթը սկսվում է մայիսին: Երաժիշտի հարազատները միջոցների մի մասը պատրաստվում են նվիրաբերել՝ հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց օգնություն ցուցաբերող հիմնադրամին։ Քուրթ Քոբեյնի երաժշտական գործիքի մեկնարկային արժեքը 800 հազար դոլար է։

Քուրթ Քոբեյնը ունեցել է «Fender Mustang» ընկերության երկու կիթառ: Իր վերջին հարցազրույցում երաժիշտը խոստովանել է, որ ավելի լավ կիթառներ նա չի տեսել։ Երգչի մահից հետո գործիքը պահվել է ընտանիքում, սակայն վերջին 12 տարիների ընթացքում այն ​​ցուցադրվել է Սիեթլի Փոփ մշակույթի թանգարանում՝ խմբի հայրենի քաղաքում։

Նշենք, որ «Smells Like Teen Spirit» տեսահոլովակը թողարկվել է 1991թ․-ին։ Այս կոմպոզիցիան դարձել է խմբի գլխավոր հիթը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background