ԱՄՆ-ում ներկայացրել են «Գրեմմի»-ի հավակնորդներին

Written by on 16 November 2022

«Գրեմմի»-ի պաշտոնական կայքում հրապարակվել են երաժշտական ​​մրցանակաբաշխության հավակնորդների անունները։

Ընդհանուր առմամբ, հավակնորդները ներկայացված են 91 անվանակարգում։ Անվանակարգերի թվով առաջատարը երգչուհի Բեյոնսեն է, որը ներկայացված է ինը անվանակարգում, նրան հաջորդում են ռեփեր Քենդրիկ Լամարը՝ ութ և Ադելը՝ յոթ անվանակարգում։

«Գրեմմի»-ի 65-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 5-ին, Լոս Անջելեսում:

Հունիսին հայտնի դարձավ, որ «Գրեմմի» երաժշտական ​​մրցանակաբաշխությունը հինգ նոր անվանակարգ է ներկայացրել։ Այժմ Ձայնագրման արվեստի և գիտության ազգային ակադեմիան մրցանակ կշնորհի «Խաղերի լավագույն սաունդթրեք», «Լավագույն երգահան», «Լավագույն ալբոմ spoken word ժանրում», «Լավագույն կատարում ալտերնատիվ ժանրում» և «Լավագույն ելույթ ամերիկանա ժանրում» անվանակարգերում:

2023 թվականին կլինի նաև հատուկ մրցանակ «Սոցիալական փոփոխության լավագույն երգ» անվանակարգում։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background