«Ամուսնացիր ինձ հետ»․ ֆիլմի պրեմիերա՝ Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ
Written by 105.5FM on 19 November 2021
Ֆիլմի թրեյլերը ներկայացնում է 52-ամյա Ջենիֆեր Լոպեսը, որը մարմնավորում է լատինամերիկյան համաշխարհային գերաստղ Քեթ Վալդեսին, ով նշանված է իր գործընկեր-գերաստղ Բաստիանի հետ, որին մարմնավորում է երգիչ Մալուման: Ֆիլմում լատինամերիկյան գերաստղն իր համերգի ժամանակ, իմանալով, որ փեսացուն սիրավեպ ունի իր օգնականի հետ, դահլիճից ընտրում է առաջին պատահած հանդիսատեսին՝ Չարլի Գիլբերթին (որը խաղում է Օուեն Ուիլսոնը) և որոշում ամուսնանալ նրա հետ:
Վիրավորված Քեթը նկատելով մաթեմատիկայի ուսուցչին՝ Չարլի Գիլբերթին, որը պահում է «Ամուսնացիր ինձ հետ» պաստառը, ընդունում է տղամարդու աննկատ առաջարկը և հրավիրում նրան բեմ՝ ասելու «համաձայն եմ»: Այնտեղից Քեթն ու Չարլին ստիպված են լինում հանրության առաջ ձևացնել խելահեղ սիրավեպ։ Սա ռոմանտիկ կատակերգության կատարյալ նախադրյալ է:
«Ամուսնացիր ինձ հետ» ֆիլմի թրեյլերը թողարկվել է նոյեմբերի 18-ին, «Յունիվերսըլ փիքչըրս»-ի յութուբյան ալիքում։
Մինչ ֆիլմի պրեմիերան կհասնի Հայաստան կամ կհայտնվի օնլայն որևէ հարթակում, առաջարկում ենք դիտել ամերիկյան թրեյլերը։