Անգելա Մերկելն ընտրել է հրաժեշտի երեկոյի երգացանկը
Written by 105.5FM on 30 November 2021
Ֆորբսի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ կինը, դեկտեմբերի 2-ին հանդիսավոր կերպով հրաժեշտ կտա իր պաշտոնին և ժողովրդին։ Անգելա Մերկելն արդեն ընտրել է այն երգերը, որոնց ներքո անց է կացվելու երեկոն։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։
Մերկելը երեկոյի սաունդթրեքի ընտրությամբ, ստիպել է գերմանացիներին մտածել այն մասին, թե ինչքանո՞վ են ճանաչում 16 տարի շարունակ իրենց ղեկավարողին. դա փանկ-ռոքեր Նինա Հագենի «Du hast den farbfilm Vergessen» («Մոռացել ես գունավոր ֆիլմը») երգն է։ Այն գրվել է դեռևս 1974 թվականին և դարձել է իր ժամանակի հիթը՝ ԳԴՀ-ի հսկայական տարածքում:
Միջոցառմանը կհնչի նաև «Für mich soll’s rote Rosen regnen» («Ինձ համար պետք է կարմիր վարդերով անձրև գա» երգը, որը գրել է երգչուհի Հիլդեգարդ Քնեֆը։ Նվագախումբը կանցլերի համար կնվագի նաև «Աստված, գովաբանում ենք քեզ» քրիստոնեական օրհներգը։
Տոնակատարությունը տեղի կունենա Գերմանիայի պաշտպանության նախարարության շենքում։ Համաճարակով պայմանավորված միջոցառման հյուրերի թիվը կրճատվել է մինչև 200։ Նշենք, որ Անգելա Մերկելը իր հեռանալու մասին հայտարարել էր դեռ 2018 թվականին։