Արհեստական ​​ինտելեկտը երգ է գրել Նիք Քեյվի ոճով

Written by on 18 January 2023

Արհեստական ​​ինտելեկտին՝ որպես փորձ, տրվել է ոչ տրիվիալ առաջադրանք՝ երգ գրել ավստրալացի երաժիշտ, Nick Cave and the Bad Seeds խմբի ֆրոնտմեն Նիք Քեյվի ոճով։ Արդյունքը ներկայացվել է հայտնի երաժշտին․ նրա արձագանքը երկար սպասեցնել չի տվել և դա ամենևին էլ դրական չի եղել։ Ռոքերը ոչ մի լավ բան չի տեսել կենդանի պոետներին արհեստականներով փոխարինելու հեռանկարում։ Քեյվի խոսքով՝ ոչ մի AI չի կարողանա ուշադրության արժանի երգ գրել։

Քեյվը պատմել է, որ իրեն հաճախ են ուղարկում կոմպոզիցիաներ, որոնք ստեղծվել են ChatGPT արհեստական ինտելեկտով չաթ-բոտի օգնությամբ։ Երկրպագուները կարծում են, որ արդյունքը հիշեցնում է հենց երաժշտի թրեքները։ Սակայն կատարողը պատասխանել է այս նամակներից մեկին և խոստովանել, որ ոգևորված չէ այս տեխնոլոգիայով:

«Երգերը ծնվում են տառապանքից, ներքին պայքարից, զգացմունքներից, և որքան ես գիտեմ, ալգորիթմները չունեն զգայարաններ: Տվյալները չեն չեն տառապում: ChatGPT-ն անհատականություն չունի, ոչ մի տեղ չի եղել, ոչինչ չի վերապրել, չի ունեցել իր սահմաններն անցնելու համարձակություն, և, հետևաբար, չունի գերբնականը փոխանցելու հնարավորություն»,- գրել է Քեյվը։

Նա խոստովանել է, որ արհեստական ​​ինտելեկտի թեման շատ է սրտին մոտ ընդունում, քանի որ երաժիշտ է։ Արտիստն ընդգծել է, որ ինքն է երգեր գրում և մշտապես գաղափարների որոնման մեջ է, որոնք պահանջում են իր մարդկայնությունը։


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background